…1992 թ. փետրվարի 26-ին Խոջալու քաղաքում աշխարհը դարձավ ահավոր գազանության ականատեսը: Հայաստանի զինված ավազակախմբերը հողին հավասարեցրեցին ամիսներով շրջափակման մեջ գտնվող Խոջալու քաղաքը: Անօգնական քաղաքացիական բնակչությունը անասելի վայրագությամբ կոտորածի ենթարկվեց: Չխնայեցին նույնիսկ մանկահասակ երեխաներին, անօգնական ծերերին ու կանանց: Ամբողջությամբ ադրբեջանական ժողովրդի հանդեպ ուղղված Խոջալուի ցեղասպանությունը իր աննկարագրելի վայրագությամբ ու անմարդկային պատժամիջոցներով մարդկային պատմության մեջ նմանօրինակը չունեցող գազանության ակտ էր: Այդ ցեղասպանությունը միաևնույն ժամանակ մարդկության հանդեպ պատմական հանցագործություն էր…