Xocalı 1992

Մանկաբուժական ընկերությունների Բաքվում անցկացվող IV-րդ միջազգային կոնգրեսի բազմանը՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ելույթից-Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, 21 սեպտեմբերի 1997 թ.

…Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ռազմական ագրեսիան սկսվել է 1988 թվականին, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքների 20 տոկոսը օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի Խոջալուի ցեղասպանության հինգերորդ տարելիցի հետ կապված ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձից-Բաքու, 25 փետրվարի 1997 թ.

 …1992 թ. փետրվարի 26-ին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները արտաքին ուժերի  անմիջական մասնակցության ու հովանավորության ներքո՝ ադրբեջանական ժողովրդի հանդեպ հրահրելով  հերթական արյունալի ագրեսիան, իրականացրել են պատմության մեջ նմանօրինակը չունեցող Խոջալուի ցեղասպանությունը: Խոջալու քաղաքի հազարավոր խաղաղ բնակիչները ենթարկվել են մինչև ատամները զինված թշնամու հանկարծակի ու անողոք հարձակմանը: Հարյուրավոր անմեղ մարդիկ զանգվածաբար ոչնչացվել են, երեխաները, կանայք, ծերերը, նույնիսկ ծծկեր մանուկները անողոք դաժանությամբ սպանվել են, իսկ գերեվարվածները ենթարկվել են անմարդկային տանջանքների…

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Խոջալուի ցեղասպանության 15-րդ տարելիցի հետ կապված ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձից-Բաքու, 23 փետրվարի 2007 թ.

…1992 թ. փետրվարի 26-ին ադրբեջանական Խոջալու քաղաքը  հիմնովի ոչնչացվեց հայկական զորամիավորումների կողմից, նրա պաշտպաններն ու բնակիչները ենթարկվեցին   դաժան հաշվեհարդարի: Հարյուրավոր խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաներն ու ծերերը անասելի վայրագությամբ սպանվեցին: XX-րդ դարի վերջին աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած նման զանգվածային կոտորածը իր դաժանությամբ ու վայրագությամբ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ մարդկության հանդեպ իրագործված հանցագործություն էր…

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Խոջալուի ցեղասպանության տարելիցի հետ կապված ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձից-Բաքու, 24 փետրվարի, 2004 թ.

…1992 թ. փետրվարի 26-ին մեր ժողովրդը ապրեց իր ճակատագրի ամենածանր ու դառը օրերից մեկը: Այդ օրը  հայկական զինված զորամիավորումների կոմից երկրի երեսից ջնջվեց ադրբեջանական պատմական Խոջալու քաղաքը: Առանց որևէ ռազմական անհրաժեշտության, հարյուրավոր խաղաղ բնակիչներ վայրագությամբ սպանվեցին, նրանց դիակները անարգանքի ենթարկվեցին: Ոչնչացվեցին կանայք, երեխաները, ծերերը, ամբողջական ընտանիքներ:  XX-րդ դարի վեջին տեղի ունեցած ողբերգությունը ուղղված էր  ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ մարդկության դեմ: Իր դաժանությամբ, ծանրությամբ  ու ծավալով Խոջալուի ողբերգությունը հատուկ տեղ է գրավում մարդկության հանդեպ իրագործված ոճրագործությունների շարքում…

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանության չորրորդ տարելիցի հետ կապված ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձից-24 փետրվարի, 1996 թ.

…Մեր ժողովրդի հանդեպ իրագործված այդ նպատակուղղված ցեղասպանության քաղաքականությունը մարդկության ու  համաշխարհային հանրության պատմության մեջ մնալու է որպես ծանր հանցագործություն: Դարի ամենամեծ ողբերգություններից հանդիսացող Խոջալուի ցեղասպանությունը մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցուցադրեց հայ զավթիչների գազանությունները:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի՝ հրեական ժողովրդի ողբերգական օրվա հետ կապված Ադրբեջանի հրեական համայնքին հղած ուղերձից-26 ապրիլի 1995 թ.

…1988 թ. սկսած հայ ագրեսորների ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը, անմեղ բնակչության զանգվածային կոտորածները, մեր օկուպացված հողերում իրագործված թալանն ու գազանությունները, վերջապես ողջ աշխարհը ցնցող Խոջալուի ողբերգությունը որպես անբուժելի վերք՝ մղկտացնում է մարդկանց սիրտը…