Xocalı 1992

Խոջալուի ցեղասպանության երրորդ տարելիցին նվիրված միջոցառմանը՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ելույթից-Թեզեփիր մզկիթ, 26 փետրվարի 1995 թ.

…Պատմության մեջ  շատ են եղել մարդկանց հանդեպ կատարված  գազանության դեպքեր: Ցեղասպանության դեպքեր  նույնպես  տեղի են ունեցել աշխարհի տարբեր մասերում: Սակայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իրականացված  ցեղասպանությունը դրանցից ամենասարսափելին է: Երկար ժամաակ, կարելի է ասել 20-րդ դարի ընթացքում Ադբեջանի ժողովրդի հանդեպ հայ օկուպանտների կողմից կատարված ցեղասպանությունները մեծ տառապանքներ են պատճառել մեր ժողովրդին: Դրանցից ամենամեծ ու ամենածանր վերքը Խոջալուի ցեղասպանությունն է…

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի Խոջալուի ցեղասպանության երրորդ տարելիցի հետ կապված ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձից-25 փետրվարի 1995 թ.

…Արտասահմանյան կայսերական տրամաբանութամբ  ուժերի աջակցությամբ իրագործված այդ ցեղասպանությունը հայ  զավթիչների անկախ Ադրբեջանի պետության դեմ կատարած ագրեսիայի պլանի ամենադաժան օղակը, չտեսնված գազանության ակտերը, ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլ նաև համայն մարդկության դեմ իրագործված, որպես հանցագործություն, մտել է 20-րդ դարի պատմության մեջ: Անմեղ խաղաղ բնակչության հանդեպ իրականացված դաժան հաշվեհարդարն ու բարբարոսությունը համաշխարհային հանրության առջև  ամենայն մերկությամբ բացահայտեց հայերի ու նրանց արտասահմանցի հովանավորյալների իրական դեմքը…

Ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի ընտանիքներին հղած ուղերձից –1-ը մարտի 1994 թ.

…1992 թ. փետրվարի 26-ին Խոջալու քաղաքում  աշխարհը դարձավ ահավոր գազանության ականատեսը: Հայաստանի զինված ավազակախմբերը հողին հավասարեցրեցին ամիսներով շրջափակման մեջ գտնվող Խոջալու քաղաքը: Անօգնական քաղաքացիական բնակչությունը անասելի վայրագությամբ կոտորածի ենթարկվեց: Չխնայեցին նույնիսկ մանկահասակ երեխաներին, անօգնական ծերերին ու կանանց: Ամբողջությամբ ադրբեջանական ժողովրդի հանդեպ ուղղված Խոջալուի ցեղասպանությունը իր աննկարագրելի վայրագությամբ ու անմարդկային պատժամիջոցներով մարդկային պատմության մեջ նմանօրինակը չունեցող գազանության  ակտ էր:  Այդ ցեղասպանությունը միաևնույն ժամանակ  մարդկության հանդեպ պատմական հանցագործություն էր…

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ԱՊՀ Երկրների ղեկավարների խորհրդի ժողովում արած հայտարարությունից 24 դեկտեմբերի 1993 թ.

…Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ապրող և առանձին որևէ պահանջ չունեցող 100 հազարից ավել հայերը  չեն կարող ռազմական գործողություններ իրականացնել 7 մլն բնակիչ ունեցող երկրի հանդեպ և օկուպացնել նրա տարածքների 20 տոկոսը:  Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 50 հազար ադրբեջանցի բակչության իրավունքները ժխտելու ջանքեր են արվում: Էթնիկական մաքրազտման արդյունքում  նրանք ամբողջությամբ վտարվել են Շուշայի, Խոջալուի, Խոջավենդի, Հադրութի և Աղդերեյի շրջաններից