Netty2014 Nominants

Լաչին

Լաչինի շրջան

Լաչինի շրջան-Ադրբեջանի Հանրապետությունում վարչական շրջան: Ստեղծվել է  1930 թվականին: Գտնվում է հանրապետության հարավ-արևմուտքում, Փոքր Կովկասում: Արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության հետ: Տարածությունը 1835 քառ կմ է, բնակչությունը՝ 68,9 հազար մարդ (01.01.2006): Կենտրոնը Լաչին քաղաքն է:

Շրջանի կազմում են Գայղի և Աղբուլագ  ավանները, Ալխասլի, Ահմեդլի, Հաջիլար, Գյուլեբիրդ, Ջաղավուզ, Գուշչու, Մինքենդ, Միրիք, Միշնի, Սադըմլար, Շեյլանլի, Աղջաքենդ, Արդուշլու, Աղջայազի, Աշաղի Ֆերջան, Ֆերեջան, Բոզլու, Գալաջա, Բուլունդուզ, Այըբազար, Բիրինջի Իփեք, Վագազին, Բոզգյունեյ, Քալաֆալիգ, Հաջիխանլի, Գովուշուգ, Բուդագդերե, Հոչազ, Մոլլալար, Ուլուդուզ, Ավազլար, Դաշլի, Վելիբեյլի, Նանշլար, Հեթեմլեր, Քահա, Ջիջիմլի, Աշաղի Ջիջիմլի, Գազիդերե, Զաբուխ, Սուս, Գըզըլջա, Բեյլիք, Իրչան, Չեմբերխաչ, Խումարթա, Գարաբելի, Լելեբաղըրլի, Քորչաբուլագ, Զերթի, Խըրմանլար, Բիրինջի Թըղիք, Իքինջի Թըղիք, Գարըգըշլագ, Սոյուգբուլագ, Գըլըչլի, Զեյվա, Քյոհնեքենդ, Գըշլագ, Էյրիք, Ալըջան, Գոզլու, Ֆինգա, Գորչու, Զաղալաթի, Գոշասու, Ալփոութ, Բուլովլուք, Քուրդհաջի, Էրիքլի, Հաջիսամլի, Գարասագգալ, Քյամալլի, Չըրագլի, Գարաքեչդի, Քաթոս, Մալխելեֆ, Մազութլու, Մելիքփայա, Մալիբեյ, Աղօղլան, Հուսուլու, Զիյրիք, Մըգըդերե, Դեյիրմանյանի, Թարխանլի, Դեյհան, Բալդըրղանլի, Օղուլդերե, Աղալարուշաղի, Թփիրջահան, Սեյիդլեր, Ալիգուլու, Գարաչանլի, Փիչենիս, Խաչընյալի, Քյոհնե  Ջորման, Սոնասար, Մայըս, Թեզեքենդ, Հագնազար, Արդաշավի, Սեֆիյան, Խանալիլալար, Սուարասի, Թուրքլեր, Ֆարրաշ, Նուրեդդին, Ֆաթալիփայա, Աղանուս, Ունաննովու, Արաբ, Թուրշսու, Շալվա, Իմանլար, Դամբուլագ, Շամքենդ, Էլեքչի, Բոզդաղան, Ջորման, Նաղդալի գյուղերը: Մակերեսը լեռնային է: Շրջանի արևելյան մասը գտնվում է Ղարաբաղի լեռների հարավ-արևմտյան լանջում, հյուսիսային մասը՝ Միխթյոքան լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջում: Ամենաբարձր լեռնագագաթը  Գըզըլբողա լեռն է (3594 մ):  Տարածված են Յուրա-Անտրոպոգեն նստվածքները: Օգտակար հանածոներից կա սնդիկ, պոլիմետաղներ, շինանյութեր և այլն:  Առկա են Նարզան տիպի հանքային ջրեր: Տարածքի մեծ մասում գերակշռում է ձմռանը  չորային  մեղմ, տաք ու ցուրտ եղանակը: Միջին ջերմաստիճանը հունվարին -10°C-ից  0°C է, հուլիսին՝ 10- 22°C: Տարեկան տեղումները 600-900 մմ է: Գետերն են Հաքարին և նրա վտակները: Հիմնականում տարածված  է  գորշ լեռնա-անտառային, ճմային և մարգագետնային  ու   կարբոնատային լեռնային սևահողերը: Բուսական ծածկույթը կազմված է թփային և նոսր անտառածածկ (կաղին, բոխի, աճարենի), ալպիական մարգագետիններից: Կենդանիներից տարածված է քարայծը, եղնիկը, վայրի խոզը, սկյուռը, դաշտամուկը և այլն: Ստեղծվել է Լաչինի արգելոցը:

Լաչինիը գյուղատնտեսական շրջան է: Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է:

Շրջանում կա 149 հանրակրթական դպրոց, 2 նախադպրոցական և 5 հատուկ դաստիարակչական  հաստատություն, մանկական ստեղծագործական կենտրոն, 85 ակումբ, 119 գրադարան, 5 երաժշտական դպրոց, 142 բժշկական հիմնարկ:

Ճարտարապետական հուշարձաններից  հաշվառման են վերցված՝ քարանձավ-աղոթատեղին (5-րդ դար), դամբարաննները (14, 19-րդ դար), բերդը (17-րդ դար), մզկիթը (17-18-րդ դարեր),կամուրջը (18-րդ դար) ևայլն:

1992 թ. մայիսի 18-ին օկուպացվել է հայկական զինված զորամիավորումների կողմից:

Ադրբեջանի Ազգային Հանրագիտարան, 25 հատորով, «Ազերբայջան» հատորը, Բաքու, 2007 թ. Էջ 866: