Վերլուծություն

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ԱՊՀ երկրների պետության ղեկավարների խորհրդի ժողովում՝ Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի տարածքում խոշորածավալ հարձակումների հետ կապված հայտարարությունը-15 ապրիլի 1994 թ.

Արտակարգ իրավիճակը ինձ ստիպեց ձեզ դիմել հետևյալ հայտարարությամբ:

Այս  տարվա ապրիլի 10-ից սկսած, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նոր լայնածավալ հարձակում են իրագործել Ադրբեջանի Հանրապետության  Գյորանբոյի և Թերթերի, իսկ ապրիլի 11-ին՝  Աղդերեյի ու Աղդամի շրջանների ուղղությամբ: Այդ օրերին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանխելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թվային գերակշռություն  ունեցող  ստորաբաժանումների անընդմեջ հարձակումները, արյունալի պաշտպանողական մարտեր են վարել: Հայաստանի տարածքից հակամարտության գոտի է բերվել 3000 հոգանոց անձնակազմ, տասնյակ զրահատեխնիկա և ծանր հրետանի, այդ թվում «Գրադ» ռեակտիվ կայանքներ: Ադրբեջանի վերոհիշյալ շրջանների բնակավայրերը  հրետակոծության են ենթարկվում այդ կայանքներից: Այդ գյուղերում կան մեծ ավերածություններ ու քաղաքացիական բնակչության շրջանում շատ մարդկային զոհեր: