Netty2014 Nominants

Nota bene @hy

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ելույթը՝ փախստականների  մասին կանոնադրության, մարդու իրավունքնների և միգրացիայի հարցերի վերաբերյալ Բաքվում անցկացված միջազգային խորհրդաժողովում:

14 նոյեմբերի 1994 թ.

 

Հարգելի տիկնայք ու պարոնայք.

 

Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ.

 

Հարգարժան հյուրեր.

Ես շատ բարձր եմ գնահատում Ադրեջանում նման խորհրդաժողովի անցկացնելը: Երեք օրվա ընթացքում խորհրդաժողովի մասնակիցների կատարած աշխատանքները, քննարկումները շատ կարևոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության կյանքում: Իմ հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում խորհրդաժողովի մասնակիցներին:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար  Ալիևի՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարածարջանային հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոյին և նրան ուղեկցող անձանց ընդունելու ժամանակ տեղի ունեցած զրույցից- Նախագահական պալատ, 9-ը  մայիսի 2000 թ.

Հեյդար Ալիև. Հարգելի պարոն Քավանո.

 

Հարգելի դեսպան.

 

Հարգելի հյուրեր.

Գոհ եմ ձեզ հետ կրկին հանդիպելու համար: Բարի գալուստ Ադրբեջան. Հուսով եմ, որ ձեզ հետ այս հանդիպմանը կարող ենք քննարկել մեզ համար շատ կարևոր հարցեր: 

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ԱՊՀ երկրների պետության ղեկավարների խորհրդի ժողովում՝ Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի տարածքում խոշորածավալ հարձակումների հետ կապված հայտարարությունը-15 ապրիլի 1994 թ.

Արտակարգ իրավիճակը ինձ ստիպեց ձեզ դիմել հետևյալ հայտարարությամբ:

Այս  տարվա ապրիլի 10-ից սկսած, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նոր լայնածավալ հարձակում են իրագործել Ադրբեջանի Հանրապետության  Գյորանբոյի և Թերթերի, իսկ ապրիլի 11-ին՝  Աղդերեյի ու Աղդամի շրջանների ուղղությամբ: Այդ օրերին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանխելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թվային գերակշռություն  ունեցող  ստորաբաժանումների անընդմեջ հարձակումները, արյունալի պաշտպանողական մարտեր են վարել: Հայաստանի տարածքից հակամարտության գոտի է բերվել 3000 հոգանոց անձնակազմ, տասնյակ զրահատեխնիկա և ծանր հրետանի, այդ թվում «Գրադ» ռեակտիվ կայանքներ: Ադրբեջանի վերոհիշյալ շրջանների բնակավայրերը  հրետակոծության են ենթարկվում այդ կայանքներից: Այդ գյուղերում կան մեծ ավերածություններ ու քաղաքացիական բնակչության շրջանում շատ մարդկային զոհեր: 

Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները իրականացնող, Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը-27 օգոստոսի 1993 թ. 

Հինգ տարուց ավել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի կողմից ագրեսիայի  է ենթարկվել: Այդ ագրեսիայի օրեցօր ընդարձակման  արդյունքում մեր հազարավոր գյուղերը, բնակավայրերը օկուպացիայի են ենթարկվել թշնամու կողմից, այրվել ու ավերվել են:  Դաժան պատերազում զոհվել ու անհայտ կորել են  հազարավոր մարդիկ: Ադրբեջանի հանդեպ   Հայաստանի կոմից չհայտարարված պատերազմում հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են անօթևան, վտարվել են իրենց հողերից:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ավարտից հետո մամլու ասուլիսում -3 դեկտեմբերի 1996 թ.

Տիկնայք ու պարոնայք. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը նոր է ավարտվել: Ադրբեջանական պատվիրակությունը  համաձայն է՝ Լիսաբոնի գագաթնաժողովի բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների հետ: Մենք համարում ենք, որ Եվրոպայում  անվտանգության ու համագործակցության հարցերում ևս մեկ խոշոր քայլ  է կատարվել: