Nota bene @hy

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը-11 սեպտեմբերի 2001 թ.

00467-terrorizmՍեպտեմբերի 11-ին  Ամերիկայի Միացյալ Նահանագների Նյու-Յորք և Վաշինգտոն քաղաքներում տեղի ունեցած  դաժան ահաբեկչական գործողությունները խորապես ցնցել ու վշտացրել  է Ադրբեջանի հասարակությանը: Աշխարհի ամենահզոր պետությունում հազարավոր մարդկային զոհերով և բազմաթիվ ավերածություններով ուղեկցվող սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մարդկության մեծ հույսերով  թևակոխած XXI-րդ դարի սկզբին՝ սահմաններ չճանաչող ահաբեկչության գլոբալ հանցագործություն լինելը ի հայտ եկավ՝ մարդկային ողջ արժեքների դեմ վերածված պատմության ընթացքում  չտեսնված տեսքով: Թեև այսօր նշանակետում է ԱՄՆ-ը, այս սարսափելի աղետը իրականում կարող է ուղղվել բոլոր պետությունների ու ժողովուրդների դեմ: