Քելբեջար

Քելբեջարի շրջան

Քելբեջարի շրջան- Ադրբեջանի Հանրապետությունում վարչական շրջան: Ստեղծվել է 1930 թվականին: Գտնվում է Փոքր Կովկասի կենտրոնական մասում: Արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության հետ: Տարածությունը 3054 քառ կմ է, բնակչությունը 73,6 հազ. մարդ (01.01.2006): Կենտրոնը Քելբեջար քաղաքն է:

Շրջանի կազմում են Քելբեջար քաղաքը, Իստիսու ավանը և Զիվել, Քեշդեք, Նադիրխանլի, Թախտաբաշի, Հասանռիզ, Գոզլու, Գոզլու Քյորփու, Նարինջլար, Չերեքթար, Լեվ, Աբդուլլաուշաղի, Գարաչանլի, Աղյաթագ, Ֆաթալիլար, Մոզքենդ, Աղդաբան, Չայգովուշան, Աղջաքենդ, Օրուջլու, Զաղալար, Թազաքենդ, Լենինքենդ, Ալի Բայրամլի, Վեզիրխանա, Ալմալիգ, Լաչին, Ասրիկ, Չոբան Քերեհմեզ, Չորման, Աշաղի Այրիմ, Յուխարի Այրիմ, Բոյագլի, Բաղլիփեյե, Վանգ, Բաղիրլի, Բաշլիբել, Խալլանլի, Ալիրզալար, Շահքերեմ, Չովդար, Դալգըլըչլի, Օթագլի, Դերեգըշլագ, Բարմագ Բինե, Օթգըշլագ, Դեմիրչիդամ, Գանլիքենդ, Զար, Յելիջա, Ալոլար, Քահա, Հասանլար, Արմուդլու, Թեքդամ, Զեյլիք, Հոպուրլու, Շեյինլի, Զուլֆուգարլի, Գարագյունեյ, Քեչիլիգայա, Իստիբուլագ, Գյոյդերե, Աղդաշ, Գամիշլի, Բաղիրսագ, Ջոմերդ, Գարագյունեյ, Նեջեֆալիլար, Փիրիլեր, Քիլսելի, Ալչալի, Գուշյուվասի, Գըլըչլի, Գուզեյչիրքին, Ալչալի, Մերչիմեք, Աղգայա, Չոփուրլու, Բիրինջի Միլլի, Իքինջի Միլլի, Ուչինջի Միլլի, Գյունեշլի, Ալլիքենդ, Բոյուր, Ալչալի, Օրթա Գարաշանլի, Բաշ Գարաշանլի, Թաթլար, Աշաղի Գարաշանլի, Իմամբինասի, Խոլազեյ, Ալխասի, Սարիդաշ, Գյունեյփայա, Սեյիդլեր, Ջեմիլլի, Սուսուսզլուգ, Գասիմբինասի, Սընըգ Կիլսե, Բաշքենդ, Թիրքեշեվենդ, Զարգուլա, Գազիխանլի, Գալաբոյուն, Գարախանջալլի, Չայքենդ, Գենդյերի, Քիլսե, Աշաղի Խաչ, Միշնի, Չեփլի, Էլյասալիլար, Շափլար, Մամմադուշաղի, Աշաղի Շուրթան, Օրթա Շուրթան, Յուխարի Շուրթան, Սոյուգբուլագ, Թեքեգայա, Բաղլար, Բոզլու, Չըրագ, Թովլեդերե, Մամմադսաֆի, Յանշագ, Զալլար, Յանշագբինա, Դովշանլի, Բազարքենդ, Հայադ, Գըզըլգայա, Յուխարի Օրաթաղ,  Վանգլի, Չորմանլի, Շահմանսուրլի, Հեյվալի, Դավադաշլի, Յայըջի, Իմարեթ-Գարվանդ, Չափար, Զարդախաչ, Քյոլաթաղ, Դամղալի, Չըլդըրան, Մեհմանա գյուղերը:

Մակերեսը լեռնային է (Մուրովդաղ, Շահդաղ, Արևելյան Գյոյչե, Միխթոքյան, Ղարաբաղի լեռների մի մասը): Ամենաբարձր լեռնագագաթը Գամիշ դաղն է (3724 մ) և Դալիդաղը (3616 մ): Տարածված են Յուրա, Կավճային, Պոլեոգեն,  Նեոգեն և Անտրոպոգեն ու հրաբխային նստվածքները: Օգտակար հանծոներից կա սնդիկ, ոսկի, պոլիմետաղներ, հանքային ջրեր, շինանյութեր և այլն: Տարածքի լեռնային բարձրադիր վայրերում գերակշռում է  ձմեռը չորային անցնող ցուրտ և լեռնային տունդրային կլիման: Միջին ջերմաստիճանը հունվարին -10°C-ից  մինչև -3°C, հուլիսին՝ 5-20°C է: Ամենամեծ գետերը Թերթերը (վերին հոսանքը) և նրա վտակներ են  (Լեյչայ, Թութգունչայ և այլն):  Բազարչայ գետը սկիզբ է առնում շրջանի տարածքից: Տարածքում կան նաև լճեր: Գերակշռում են ճմմային  լեռնային ու մարգագետնային և գորշ լեռնա-անտառային հողերը: Շրջանի կենտրոնական ու արևելյան մասերում տարածված են լայնատերև անտառներ (կաղնի, հաճարի, բոխի և այլն), անտառային-դաշտային բույսերը, իսկ բարձրադիր և մասամբ միջին  լեռներում ալպիական մարգագետինները: Շրջանի տարածքում կա քարայծ, գորշ արջ, վայրի խոզ, արծիվ և այլն:

Քելբեջարը հիմնականում գյուղատնտեսական շրջան է: Զարգացած է անասնապահությունը, ծխախոտագործությունը և մեղբաբուծությունը: Արդյունաբերական ձեռնարկությունները. Իստիսու հանքային ջրալցման գործարանը, Շորբուլագի սնդիկի գործարանը:

Շրջանում կա 114 հանրակրթական դպրոց, տեխնիկական պրոֆեսիոնալ դպրոց, 17 ակումբ, արվեստի դպրոց, թանգարան, կենտրոնական հիվանդանոց, պոլիկլինիկա, մանկական հիվանդանոց, 7 գյուղական հիվանդանոց, 75 բուժկետ, 23 գյուղական ամբուլատորիա: Կան մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում Ալբանական աղոթարաններ (13-18-րդ դարեր) և այլն:

1993 թ. ապրիլի 2-ին օկուպացվել է հայկական զինված զորամիավորումների կողմից:

Ադրբեջանի Ազգային Հանրագիտարան 25 հատորով, «Ազերբայջան» հատորը, Բաքու, 2007 թ. էջ 861: