Xocalı 1992

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի Ադրբեջանի Հանրապետության հրեական համայնքին հղած ուղերձից-Բաքու, 3 մայիսի 1997 թ.

…Մեր ժողովրդի պատմության մեջ որպես արյունալի հետք թողած Խոջալուի ցեղասպանությունը հայերի կողմից իրագործված վայրագությունների մասշտաբով դրվում է՝ Կիևի Բաբի Յարդում, Վարշավայի ուԿրակովի գետտոներում ֆաշիստների իրագործած զանգվածային մարդկային զոհերի հետ նուն շարքում…

Խոջալուի ցեղասպանության չորրորդ տարելիցի հետ կապված՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի մի խումբ Խոջալուի բնակիչների հետ հանդիպմանը ունեցած ելույթից-նախագահական պալատ, 24 փետրվարի, 1996 թ.

 …Խոջալուի ցեղասպանությունը՝ Հայաստանի, հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրագործված ամենասարսափելի ցեղասպանությունն է, որը  այդպես էլ մտել է մեր պատմության  մեջ: Այդ ցեղասպանության ինչպիսի վայրագությամբ իրագործվելը և որպես մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, պետք է մշտապես հասցնենք մեր ժողովրդի գիտակցությանն ու համաշխարհային հանրությանը: Այդ ողբերգությունը երբեք չի կարելի մոռանալ: Եվ ժամանակի հետ  զուգընթաց, մենք պետք է այդ ողբերգության մասին  ամենայն  վճռականությամբ  ցուցադրենք աշխարհին, մեր ժողովրդին, երիտասարդ սերունդներին, թող  բոլորն իմանան, թե ինչպիսի ողբերգություններ է ապրել մեր ժողովուրդը և միևնույն ժամանակ, հանուն իր ազատության, Հայրենիքի ու հողի որքան զոհեր է տվել մեր ժողովուրդը,  հերոսության  ինչպիսի օրինակներ է ցույց տվել: