Ադրբեջանի Քելբեջարի շրջանի օկուպացումից 30 տարի է անցել: Քելբեջարի օկուպացիայից մեկ տարի առաջ, հայկական զինված զորամիավորումների կողմից իրագործված Աղդաբանի ողբերգությունը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի ամենաարյունոտ էջերից մեկն է:
Աղդաբան գյուղը գտնվում է Քելբեջարի շրջանում, Աղդաբան գետի աջ ափին, Աղդաբան լեռան լանջին, Մուրովդաղ լեռնաշղթայի հարավային ստորոտում, շրջկենտրոնից 56 կմ հյուսիս-արևելքում: 1992 ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի հայ զինյալների օգնությամբ հարձակվելով Քելբեջարի շրջանի Աղդաբան գյուղի վրա, այրել են 130 տնից բաղկացած գյուղը, հաշվեհարդար են տեսել 779 խաղաղ բնակիչների նկատմամբ, 67 հոգու դաժանորեն սպանելով, ցեղասպանություն են իրագործել: Մի գիշերվա մեջ 8 հոգի 90-100 տարեկան ծերերին, 2 անփահաս երեխաներին, 7 կանանց կենդանի այրել են կրակի վրա, 2 հոգի անհետ կորել է, 12 հոգի ծանր մարմնական վնաս է ստացել: Հայերի կողմից ավերվել են պատմական ու ճարտարապետական հուշարձանները, սրբավայրերն ու գերեզմանոցները պղծվել են ու ավերվել: Որպես հայ անջատողականների Ադրբեջանի մշակութային ժառանգության հանդեպ իրագործած վանդալիզմի քաղաքականության շարունակություն՝ ադրբեջանական դասական աշուղական արվեստի վարպետ Աշուղ Գուրբանիի ու նրա որդու Աշուղ Շամշիրի ձեռագրերը վառվել ու թալանվել են: Աղդաբանի ցեղասպանությունը իրագործման առանձնահակտկությամբ ու բնույթով համապատասխանում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» պատմական կոնվենցիայի պահանջներին, հնարավորություն է տալիս միջազգային իրավունքի հիման վրա որպես ցեղասպանության հանցագործության ակտ ներկայացնելու համար և Աղդաբան գյուղի խաղաղ բնակչության հանդեպ հայ-ռուսական զինված ուժերի կողմից իրագործված այս կոտորածը պետք է համաշխարհային հանրության կողմից ճանաչվի որպես ցեղասպանություն: 2014 թ. ապրիլի 2-ին Քելբեջարի շրջանի օկուպացման 21-րդ տարելիցի հետ կապված անցկացված հիշատակման միջոցառմանը՝ Ադրբեջանի Քելբեջարի շրջանի հասարակության ներկայացուցիչները ողբերգության հետ կապված ուղերձ են հղել Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին (ՄԱԿ ԱԽ): Ուղերձում նշվել է՝ 1992 թ. ապրիլի 8-ին Քելբեջարի շրջանի Աղդաբան և Չայգովուշան գյուղերում, 1993 թ. ապրիլին Բաշլիբել գյուղում Հայաստանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների, որպես ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրագործված հերթական ցեղասպանության ակտի մասին: