Հայերը «հայկական հարցը» բարձրացնելուց հետո, բոլոր ժամանակներում շատ լավ էին հասկանում՝«Մեծ Հայաստանի» ստեղծման գաղափարի զառանցանք լինելը: Դա շատ պարզ կերպով երևում է նաև՝ 1914-1918 թթ. Առաջին աշխարամարտի սկսվելուց առաջ, առաջիկա գործողությունների թատերաբեմի տարածքում՝ Թուրքիայում և Անդրկովկասում տարածված հայերի ներգրավման հետ կապված Անտանտայի «Դաշնակցությանը» արած առաջարկից: Նրանք հայերին «Մեծ Հայաստան» ստեղծելու առաջարկություն անելով՝ ուզում էին հանուն իրենց նպատակաների՝ հայերին դարձնել մարիոնետ: Թուրքահայերին «ազատություն» և նույնիսկ «ինքնավարություն» խոստանալով՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան աշխատում էին, որ նրանք նախ Թուրքիայի ներսում դուրս գան պետության դեմ (Թուրքահայերի ապստամբ ու կամավոր խմբերը), իսկ երկրորդը՝ 7 գավառների ու Կիլիկիայի հարստության մասին խոստումներից գլխապտույտ եղած ռուսահայերից օգտվել՝ պատժիչ արշավախմբերում, ավանգարդային, հետախուզական ջոկատներում, խաղաղ բնակչության կոտորածներում, տարածքը թուրքերից ազատելու և թուրքական ճակատում ցարական բանակի համար «սանիտարական» ծառայություն մատուցելու գործում: Այսպիսին էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի պլանները Առաջին աշխարամարտի տարիներին:
Իսկ կռվող կողմերի երկրորդ խումբը՝ Գերմանիայի գլխավորությամբ, հանդես էր գալիս «հայաֆիլի» դերում: Գերմանա-թուրքական նախագիծը թուրքահայերին խոստանում էր բարեփոխումներ, իսկ ռուսահայերին՝ ինքնավարություն: Նրանք ուզում էին, որպեսզի թուրքահայերն ու ռուսահայերը հանդես գան նրանց կողմից: Այսպիսով, պայքար էր գնում հայերին իրենց կողմը գրավելու համար: Ստամբուլի ռուս խորհրդական Գուլկևիչը դեռ համաշխարհային պատերազմի սկզբներին հայերի համակրանքին արժանանալու հետ կապված գրում էր. «…Ռուսական պետությունը հանդիսավոր կերպով հայտարարել էր՝ հայերին դարեր ի վեր շարունակվոր ստրկությունից ազատելու և նրանց ինքնավարություն նվիրելու մասին իր մտադրությունը: Անկասկած նման մանիֆեստի բացակայությունը կզգացվի և Թուրքիայում և Գերմանիայում ու օգտագործվելու է մեր դեմ: Ինչպես հայտնի է, Գերմանիան վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում հայերի համակրանքին արժանանալու համար և կարող է հայերին հուսադրել՝ Օսմանյան կայսրությանը մեր կաթողիկոսին մանիֆեստի միջոցով հայտարարելուց հրաժարված ինքնավարությունը նրանց նվիրելու» («Ամենայն Հայոց կաթողկոս» Գևորգ 5-րդը Դաշնակցության հանձնարարությամբ թուրքահայաստանի «ինքնավարության» հետ կապված դիմել է ցարին): Իսկ ակնկալվող ռուսական մանիֆեստի փոխարեն թուրքական մանիֆեստի հրապարակ գալը կարող է տարաձայություն առաջացնել հայերի շրջանում, հայերի աչքում հարված հասցնել ռուսական անվան գրավչությանը և որոշ չափով դժվարացնել Հայաստանում մեր զորքերի պարտականությունները»:
Այդուհանդերձ, ցարիզմը ընդառաջ է գնում հայերին և Արևելյան Անատոլիայում ու Կիլիկիայի 4 սանջակներում «ինքնավար ինքնակառավարում», ինչպես նաև ռուսահայաստանում «բարեփոխումների» պես նվեր է խոստանում:
Բնականաբար, հայերը ավելի շատ հավանում են տարածքներ առաջարկվող տարբերակը և իրենց ծառայություններն են առաջարկում Ռուսաստանին: Հայերը 1905-1906 թթ. արդեն կարողացել էին Անդրկովկասի տարածքում իրագործած հայ-թուրքական կոտորածների արդյունքում ադրբեջանցիներից հող պոկել և այդ տարածքներում տեղավորել՝ Թուրքիայից, Իրանից և մյուս Փոքր Ասիական երկրներից եկած հայ գաղթականներին:
«Հայերի ճակատագրով» զբաղվով Ռուսաստանը ռազմական նպատակներ էր հետապնդում: Սակայն նա ուներ նաև այլ նպատականեր: Առաջինը՝ Ռուսաստանը աշխատում էր ձեռք բերել թուրքական նեղուցները, Արևելյան Անատոլիան ու Կիլիկիան: Իսկ երկրորդը՝ Դարդանելն ու Բոսֆորը ձեռք բերելով, Ռուսաստանը ուզում էր Արևելյան Անատոլիայի վիլայեթներում հենարան ստեղծել իր համար: «Ցարի հայկական հարցի հետ կապված պլանների մասին խոսող ցարական նախարար Լոբանով-Ռոստովսկին միանշանակ հայտնում էր, որ «ցարիզմին Հայաստանը պետք է առանց հայերի»: Նա նախատեսում էր, հայերին ոչնչացնելու հաշվին ձեռք բերել թուրքահայաստանը և այնտեղ ստեղծել կազակային ավաններ ու դրուժինաներ»: (“Революционный Восток”, №2-3 (36-37), М.1936)
Հոդվածըhttp://bibliofond.ru/ կայքի նյութերի հիման վրա պատրաստել է Գյունդուզ Նասիբովը