Զորքերի մարտունակության բարձրացման նպատակով, ռազմական միավորումներում ու ստորաբաժանումներում անցկացվող զորավարժություններին մասնակցող՝ Ադրբեջանի ԶՈւ-ի տարբեր տեսակի ռազմական տեխնիկան՝ պլանի համաձայն տեղափոխվել է սահմանված երթուղով, հայտնել են Պնախարարության մամլո ծառայությունում, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Զորամասերի տագնապի ազդանշանով դուրս բերված զրահատեխնիկան տեղափոխվել է կենտրոնացման վայրեր և ռազմական փոխադրումների ու սահմանված նորմերի համաձայն՝ կարճ ժամկետում բերվել է զորավարժությունների գոտի:
Մարտական տեխնիկայի ու անձնակազմի շարժումների կարգավորման նպատակով ճանապարհներին ու շարժման երթուղիներում պարեկային ծառայություն է կազմակերպվել: