«Ադրբեջանի Հանրապետությունը հարգանքով է վերաբերվում Իսպանիայի Թագավորության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզում անցկացված հանրաքվեն:
«Մենք ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման կողմնակից ենք՝ Իսպանիայի Սահմանադրության և օրենքների շրջանակներում», – ընդգծել է Հիքմեթ Հաջիևը: