«Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն երկրորդ հայտարարությունը հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելիս ստուգելու հարցի առնչությամբ՝ զարմանք է առաջացնում և անհասկանալի է:
ՌԴ արտգործնախարարության հաղորդումը դուրս է դիվանագիտական էթիկայի սահմաններից»:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ոգուն: Երկու երկրների միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այդ հարցը երբեք օրակարգային չի եղել, հետևաբար դժվար է հասկանալ դրա վերաբերյալ ռուսական կողմի ակտիվության պատճառը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: