Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական ակտի հետ կապված հայտարարություն է տարածել, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք՝ բազմաթիվ մարդկանց մահվան ու վիրավորվելու պատճառ դարձած՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված արյունալի ահաբեկչական ակտը: Խորը ցավակցություն ենք հայտնում՝ այդ ահաբեկչական ակտի արդյունքում զոհվածների ընտանիքներին , բարեկամ ու հարևան Ռուսաստանին, կիսում ենք ձեր վիշտը և վիրավորվածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը որպես ահաբեկչությունից տուժած երկիր, կտրականապես դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և վճռականորեն աջակցում է՝ ահաբեկչության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերին: