Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նուլանդը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում՝ ներառյալ Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների գործունեությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ներկա վիճակի, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման հետ կապված հարցերի շուրջ: Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն Հայաստանը փոխադարձությամբ չի պատասխանում: