Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, հունիսի 19-ից սկսած՝ զորքերի մարտական պատրաստվածության, ուժերի ու միջոցների կառավարման կազմակերպման, մարտականին մոտեցված պայմաններում դրանց փոխգործակցության ստոգման նպատակով լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն:
Ինչպես Аrmenia.Az-ին հայտնել են Պնախարարության մամուլի ծառայությունում, զորավարժություններին կներգրավվեն՝ մոտ 23 հազար զինծառայող, ավելի քան120 տանկ և զրահամեքենա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռային և հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության ռազմական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը: