Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, ապրիլի 16-ին՝ զորքերի մարտական պատրաստության, ուժերի ու միջոցների կառավարման կազմակերպման, մարտական դրությանը մոտեցված պայմաններում նրանց փոխգործողության ստուգման նպատակով լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել, հայտնել են Պնախարարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
Զորավարժություններին մասնակցում են՝ անձնակազմի 30 հազար զինծառայողներ, ավելի քան 250 անուն տանկ ու զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ակնանետեր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: