Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարության կողմից ստացված ճշգրիտ տեղեկատվության համաձայն, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական սադրանքի իրագործման համար, հերթական անգամ մարտական պատրաստականության վիճակի են բերվել:

Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Պնախարարության մամուլի ծառայությանը, Հայաստանի կողմից կրկին անգամ նախապատրաստվող նպատակաուղղված սադրանքի կանխման և Ալխանլը գյուղի խաղաղ բնակիչների սպանության դիմաց վրեժխնդրության համար, հուլիսի 7-ին՝ Ադրբեջանի զինված ուժերը կետային հարվածներ են հասցրել հայկական բանակի մարտական պատրաստականության վիճակի բերված ուժերին, մասնավորապես պաշտպանության գումարտակի տեղանքում ընտրված թիրախներին։
Նախնական տվյալներով, ադրբեջանական զորքերի այդ գործունեության արդյունքում, Ֆիզուլի-Խոջավենդի ուղղությամբ ոչնչացվել է գումարտակի ստորաբաժանումների կենտրոնի մեջ մտնող հակառակորդի ստորաբաժանումների մեծ թվով կենդանի ուժ, լիովին շարքից հանվել է մի քանի միավոր ռազմական տեխնիկա, ամբողջապես ավերվել են ռազմական ենթակառույցի մի քանի օբյեկտները։
Ներկա ժամանակ, ճակատային գծի ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը գտնվում է մեր Զինված ուժերի վերահսկողության տակ։

 
         
        


 
                





 
                    
 
 
    
   
  
    

