Միլլի Մեջլիսի պլենար նիստում քննարկվում է Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ, պատգամավոր Մեհրիբան Ալիևայի՝ Հանրապետության Օրվա առթիվ (28 մայիսի) համաներման ակտի ընդունման մասին առաջարկը:
«2007 թվականից ի վեր Ադրբեջանում ընդունվել է համաներման մասին 3 ակտ, որոնք վերաբերել են շուրջ 30 հազար մարդու: Բոլոր այդ ակտերն ընդունվել են Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ», – հայտարարել է Մեհրիբան Ալիևան, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Նրա խոսքով, ներկայիս ակտը կվերաբերի ավելի քան 10 հազար դատապարտյալների, որոնցից շուրջ 3500 կհայտնվեն ազատության մեջ:
Armenia.Az