Սեպտեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանագների Նյու-Յորք և Վաշինգտոն քաղաքներում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները խորապես ցնցել ու վշտացրել է Ադրբեջանի հասարակությանը: Աշխարհի ամենահզոր պետությունում հազարավոր մարդկային զոհերով և բազմաթիվ ավերածություններով ուղեկցվող սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մարդկության մեծ հույսերով թևակոխած XXI-րդ դարի սկզբին՝ սահմաններ չճանաչող ահաբեկչության գլոբալ հանցագործություն լինելը ի հայտ եկավ՝ մարդկային ողջ արժեքների դեմ վերածված պատմության ընթացքում չտեսնված տեսքով: Թեև այսօր նշանակետում է ԱՄՆ-ը, այս սարսափելի աղետը իրականում կարող է ուղղվել բոլոր պետությունների ու ժողովուրդների դեմ:
Ահաբեկչության ահաբեկիչ ու դառը հետևանքները իր վրա զգացած ադրբեջանական ժողովուրդը այսօր բոլորից լավ է հասկանում եղբայրական ամերիկյան ժողովրդի տագնապներն ու ցնցումները և կիսում է նրա անսահման վիշտը:
Ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները կտրականապես քննադատող Ադրբեջանը մշտապես պայքար է մղել ահաբեկչության դեմ, այդ ուղղությամբ աշխարհի բոլոր պետությունների ու կառույցների հետ համագործակցելու պատրաստակամություն է ցուցադրել: Մենք այսօր ավելի հաստատակամությամբ ու վճռականությամբ ենք հայտնում նման համագործակցությանը մեր պատրաստ լինելը:
Ներկա ժամանակակաշրջանում բոլոր երկրներին նշանակակկետ դարձնելու տեսանկյունից՝ ահաբեկչությունը վերածվել է գլոբալ խնդրի: Ահաբեկչության վտանգը ամբողջությամբ վերացնելու և ապագայում ոչ մի ժողովրդի, ոչ մի պետւթյան նման սարսափելի փորձությունների ու ցնցումների չենթարկվելու համար՝ միջազգային հանրությունը, ողջ աշխարհի ժողովուրդները և պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերը, ակտիվ աշախատանքով ու սերտ համագործակցությամբ պետք է ապացուցեն ահաբեկչության դեմ իրենց անհաշտ պայքարի վճռականությունը: Ադրբեջանը հայտարարում է, որ այսուհետև ևս անվերապահորեն կատարելու է այդ ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները, միանշանակորեն աջակցելու է ահաբեկչության դեմ պայքարում համաշխարհային հանրության ջանքերին:
«Ազերբայջան» պարբերական, 13 սեպտեմբերի 2001 թ.