1905.az

  • Հայերի «գալը»
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հայկական պետություն
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների տեղահանումը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Azərbaycanca
  • العربية
  • Հայերեն
  • English
  • Français
  • ქართული
  • Deutsch
  • فارسی
  • Русский
  • Español
  • Türkçe

Լրատվահոսք

  • Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը
  • Ֆիզուլիում կստեղծվեն Օկուպացիայի թանգարան, Հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Դրոշի հրապարակ
  • Իլհամ Ալիև. Հպարտ եմ հայտարարելու, որ Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային
elkhan-suleymanov.az Personal web page
of Elkhan Suleymanov,
MP from Shamakhi
( 2010-2020 )
  • Փաստաթղթեր
  • Քարտեզներ
  • Հրատարակություններ
shahdagpeoples.az

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի  ելույթը՝  նախագահական պալատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Գալիի հետ հանդիպմանը. 30 հոկտեմբերի 1994 թ. 

24.11.2014

Հարգելի Գլխավոր քարտուղար, պարոն դոկտոր Բուտրոս Բուտրոս Գալի. 

Ես մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Ադրբեջանում: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ուշադրության և մեր հանրապետություն կատարած այցի  համար:

Անկախ Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է  երեք տարի առաջ: Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամ է: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ադրբեջան այցը շատ  կարևոր կլինի՝ Ադրբեջանի Հանրապետության առջև կանգնած խնդիրների լուծման համար:  Մենք,  հանրապետության ողջ հասարակությունը շատ մեծ հույսեր ենք  կապում դրա հետ:

Հայտնի է, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը ամբողջությամբ մշտապես զբաղվում է Ադրբեջանի խնդիրներով: Ադրբեջանի Հանրապետությունը վեց տարուց ավել է, ռազմական ագրեսիայի է ենթարկվել Հայաստանի կողմից: Ադրբեջանի Հանրապետությունը անկախություն ձեռք բերելուց  մինչև հիմա, երեք տարի է, որ ՄԱԿ-ը և նրա Անվտանգության Խորհուրդը մշտապես զբաղվում են այս խնդրի կարգավորմամբ: Այդ ուղղությամբ շատ գործ է կատարվել: ՄԱԿ-ը, նրա Անվտանգության Խորհուրդը և գլխավոր քարտուղարը այս ոլորտում շատ մեծ գործունեություն են ծավալել: Կատարված այս աշխատանքների, ընդունված որոշումների  համար ես Ադրբեջանի Հանրապետության անունից  շնորհակալություն եմ հայտնում պարոն Բուտրոս Գալիին:

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես նոր անկախություն ձեռք բերած պետություն, ընդհարվել է մի շարք խնդիրների հետ: Մոտ անցյալում Խորհրդային Միության կազմում գտնվող և այժմ անկախություն ձեռք բերած մյուս հանրապետությունների պես, Արբեջանն էլ է ապրում անցման ժամանակաշրջանը: Այս երեք տարիների ընթացքում մենք աշխատել ենք, որպեսզի ապահովենք ու ամրապնդենք Ադրբեջանի անկախությունը, մյուս կողմից՝ մեր հանրապետությունը տանենք նոր՝ ժողովրդավարական ճանապարհով: Երկար տարիներ Խորհրդային Միության կազմում գտնվող, սոցիալիստական գաղափարախոսության ազդեցության տակ ապրող  Ադրբեջանն այժմ հրաժարվել է այդ սկզբունքներից: Ադրբեջանում ընթանում է անկախ պետական կառուցման գործընթաց: Մեր նպատակն է Ադրբեջանում կառուցել իրավական, ժողովրդավարական պետություն, ստեղծել քաղաքակիրթ, իրավական հասարակություն:

Ադրբեջանի տնտեսության մեջ մեծ փոփոխություններ են նախատեսվում: Մեր հանրապետությունը  սկսել է իր տնտեսությունը զարգացնել շուկայական տնտեսության սկզբուքների հիման վրա: Մեր հիմնական ուղին է՝  տնտեսական բարեփոխումներ կատարել, ճանապարհ բացել ազատ տնտեսության համար, հնարավորություններ ստեղծել գործարարության համար: Այդ նպատակով մենք սկսել ենք տնտեսության մեջ անցնել սեփականաշնորհման սկզբունքին: Մի խոսքով, Ադրբեջանը տնտեսական ոլորտում գնում է ազատ տնտեսսության ճանապարհով, կշարունակի գնալ և մտադիր է կապեր հաստատել և համաշխարհային տնտեսության հետ և  ինտեգրվել ու ներգրավվել համաշխարհային տնտեսությանը:

Անցման ժամանակաշրջանը ինչ խոսք, Ադրբեջանի ներքին կյանքում մեծ խնդիրներ, դժվարություններ է առաջացրել: Մեկ հասարակական, տնտեսական քաղաքական համակարգից մյուսին անցնելը անկասկած պահանջում է՝ և որոշակի ժամանակ և շատ լուրջ քայլեր կատարել: Սակայն մեզ համար որքան էլ դժվար լինի, մենք գնում ենք այդ Ճանապարհով: Ուզում ենք Ադրբեջանի անկախությունն էլ ապահովել հենց այդ ճանապարհով:

Ադրբեջանի Հանրապետությունը ներկայումս սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է: Ինչպես ասացի, դրանք կապված են մի կողմից անցման ժամանակաշրջանի, մյուս կողմից Ադրբեջանի անցած վեց տարում պատերազմական վիճակում գտնվելու հետ: Սակայն չնայած բոլոր այս դժվարություններին, Ադրբեջանը գնում է իր անկախությունը զարգացնելու ճանապարհով: Ադրբեջանական ժողովուրդը երկար տարիներ, դարեր ի վեր ապրել է ազգային անկախության, պետական ինքնիշխանության ցանկությամբ: Ադրբեջանի պետական անկախություն ձեռք բերելը մեր ժողովրդի համար պատմական իրադարձություն է: Մեր նպատակն  է՝ մշտապես պահպանել ու պաշտպանել մեր անկախությունը,  վստահ եմ, որ մենք մեծ նվաճումների կհասնենք այդ ճանապարհին:

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բաղկացած է՝ բոլոր երկրների հետ հավասար իրավունքներով հարաբերություններ ստեղծելուց:  Ես սեպտեմբերի 29-ին ելույթ ունելաով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստում, հայտնեցի այդ կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշումը:

Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ երեք տարվա անկախության ժամանակահատվածում, հատկապես վերջին մեկ տարում Ադրբեջանն այդ ոլորտում լուրջ քայլեր է կատարել և մի շարք երկրների հետ փոխադարձ օգտակար, արդյունավետ  հարաբերություններ է ստեղծել: Ադրբեջանը գնալով այդ ճանապարհով, ողջ աշխարհում իրեն հայտարարել է որպես բաց երկիր: Ադրբեջանում ներդրումներ կատարելու, մեր հանրապետությունում համատեղ գործունեությամբ զբաղվելու համար մենք դիմում ենք ողջ համաշխարհին հանրությանը, միջազգային կազմակերպություններին, այդ գործով հետաքրքրվող ընկերություններին և ֆիրմաներին, հարաբերություններ ենք ստեղծում նրանց հետ:

Այս տարվա սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության՝ Կասպից ծովում գտնվող նավթային հանքավայրից արտասահմանյան հայտնի նավթային ընկերությունների հետ համատեղ օգտագործման  համար  խոշոր պայմանագիր է ստորագրվել: Մենք սրանից հետո էլ հնարավորություններ կստեղծենք՝ արտասահմանյան երկրների, ընկերությունների, ֆիրմաների կողմից ներդրումներ կատարելու համար: Մի խոսքով, Ադրբեջանը որպես անկախ պետւթյուն, աշխատում է իր տեղը գրավել Համաշխարհային Հանրության, Միավորված Ազգերի Կազմակերպության մեջ:

Սակայն դուք գիտեք, որ մեր հանրապետության համար ամենածանր, ամնադժվար,

ամենակարևոր հարցը Ադրբեջանի հանդեպ եղող ռազմական ագրեսիային վերջ դնելու հարցն  է:  Ես նշեցի, որ ՄԱԿ-ը, նրա Անվտանգության Խորհուրդը և պարոն Գլխավոր քարտուղար՝ անձամբ դուք մշտապես զբաղվում եք այս գործով և այս հարցերը հայտնի են ձեզ: Ես կարծում եմ, որ այս հանդիպման ժամանակ մեր զրույցների հիմնական մասը նվիրված է այդ խնդրին: Ճայտնի է, որ ձեր այցը որոշ առումով կապվսծ է այդ հարցերի հետ: Դուք Ադրբջանից հետո լինելու եք Վրաստանում և Հայաստանում: Ուրեմն մեր տարածաշրջանում առկա իրավիճակը հետաքրքրում է ձեզ և մենք էլ շատ ենք, շահագրգռված, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն, ապահովություն ստեղծելու համար օգտվենք ձեր հնարավորություններից:

Նշեմ, որ այս վեցամյա պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերը օկուպացրել ե Ադրբեջանի Հանրապետության տարածքների 20 տոկոսը: Բռնազավթված հողերը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի  և նրան հարակից յոթ շրջանների տարածքներն են: Օկուպացված շրջաններից Ադրբեջանի մեկ միլիոնից ավել քաղաքացիներ դարձել են փախտականներ: Նրանք ապրում են շատ ծանր պայմաններում, մեծամասնությունը ապրում է վրաններում և  այլ տեղերում, որտեղ նույնպես չկան նվազագույն պայմաններ: Այս բոլորը չափից ավել լարվածություն են  ստեղծում Ադրբեջանի և տնտեսական և հասարակական-քաղաքական իրավիճակի մեջ:

Դուք տեղյակ եք այս ամենի մասին և մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ Ադրբեջանը չի սկսել պատերազմը: Ադրբեջանը փաստորեն  ներգրավվել է պատերազմի մեջ: Ադրբեջանի հողն ու տարածքը հանդիսացող Լեռնային Ղարաբաղը ձեռք բերելու համար Հայաստանը վեց տարի առաջ սկել է այդ օկուպացիան: Դժբախտաբար, Ադրբեջանին չվերաբերող պատճառներով, ավելի շատ Հայաստանին տարբեր ուժերի կողմից ցուցաբերվող օգնության արդյունքում՝ Հայաստանին հաջողվել է բռնազավթել Ադրբեջանի տարածքների մի մասը:

Այս պատերազմի արդյունքում Ադրբեջանը կորցրել է իր 20 հազարից ավել քաղաքացիներին, նրանք զոհվել են: Հարյուր հազարից ավել Ադրբեջանի քաղաքացիները վիրավորվել, հաշմանդամ են դարձել: Մեր օկուպացված տարածքներում քանդվել ու ավերվել են բնակելի շենքերը, գործարանները, ֆաբրիկաները, սոցիալական օբյեկտները: Այսպիսով, այս պատերազմը և բարոյական և նյութական մեծ վնաս է հասցրել ադրբեջանական ժողովրդին: Չնայած այս բոլորին, Ադրբեջանը մնում է իր խաղաղասիրական դիրքորոշմանը, աշխատում է այս հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Սակայն մեր կատարած խաղաղասիրական քայլերը մինչև հիմա չեն տվել իրենց արդյունքը:

Ձեզ հայտնի է, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի օկուպացիայի հետ կապված հարցը բազմիցս քննարկվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդում: Անվտանգության Խորհուրդն այս հարցերի հետ կապված չորս բանաձև է ընդունել: 1993 թ. ապրիլին Քելբեջարի շրջանի օկուպացման հետ կապված, ընդունվել է թիվ 822 բանաձևը, դրանից հետո Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Գուբաթլիի շրջանների օկուպացման հետ կապված ընդունվել են թիվ 874, 884 բանաձևերը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած այս բոլոր բանաձևերում էլ պահանջվում է՝ Հայաստանի զինված ուժերի անվերապահորեն օկուպացված տարածքնրից դուրս բերվելը և այդ տարածքների ազատվելը:

Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի տարածքներում զավթողական գործողւթյունների հետ կապված այս բանաձևերից բացի, առկա է Անվտանգության Խորհրդի նախագահի վեց հայտարարությունը: Պարոն Գլխավոր քարտուղար, դուք էլ անձամբ  այս հարցերի հետ կապված մի քանի անգամ լուրջ հայտարարություններ եք արել: Սակայն ցավոք, այդ բանաձևերի ու հայտարարությունների ոչ մեկը չի կատարվել: Հայկական կողմը չի ենթարկվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ընդհանրապես ՄԱԿ-ի որոշումներին և մինչև հիմա էլ չի նթարկվում: Դժբախտաբար, նրանց կողմից միջազգային նորմերի խախտելը,  այդ նորմերին չենթարկվելը մինչև հիմա մնացել է անապատիժ:

Հարցերի խաղաղ ճանապարհով լուծման համար մենք սերտորեն  համագործակցում ենք և ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ: ԵԱՀԿ-ի շրջանակներում այս հակամարտության հետ կապված ստեղծվել է Մինսկի հատուկ խումբը: Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես համագործակցում է ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի հետ և Մինսկի խմբի  այս հարցերի հետ կապված լուրջ գործունեություն ցուցաբերելու համար՝ մենք աշխատել ենք մեր կողմից ստեղծել բոլոր պայմանները:

Վերջին տարիներին  մի քանի պետությոններ այս հարցրի լուծման համար  նույնպես անկախ կարգով նախաձեռնություններ են ցուցաբերել: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Թուրքիան նման նախաձեռնություններ են ցուցաբերել: Մենք աշատել ենք օգտագործել նաև այդ նախաձեռնություները:

Վերջին ժամանակներում Ռուսաստանը իր նախաձեռնության հետ կապված շատ գործունեություն է ծավալում, աշխատում է միջնորդի դեր խաղալ մեր հարցերի լուծման գործում և լուրջ ջանքեր է գործադրում այդ ոլորտում: Մենք աշխատում ենք արդյունավետ օգտվել Ռուսաստանի այդ միջնորդական գործունեությունից: Որովհետև մեր նպատակն է հարցը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: Դրա համար էլ մենք ընդունում ենք՝  այս հարցի արդարացի  լուծան նախաձեռնությամբ հանդես եկող  երկրի գործունեությունը:

Ձեզ հայտնի է, որ Մինսկի խմբի, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջականորեն տարվող բանակցությունների արդյունքում հինգ ամսից ավել է, որ հրադարար է ձեռք բերվել: Մենք դա կարևոր հաջողություն ենք համարում: Սակայն միևնույն ժամանակ աշխատում ենք՝ օգտվել այս հրադադարի ժամանակաշրջանից երկարաժամկետ խաղաղություն ստեղծելու համար: Այս բնագավառում համագործակցում ենք և Մինսկի խմբի և Ռուսաստանի հետ: Մեր նպատակն է՝  հասնել երկարաժամկետ խաղաղության, ամբողջությամբ  վերջ դնել պատերազմին:

Անկասկած այստեղ  մենք ունենք մեր պայմանները: Դրանք բաղկացած են նրանից, որ    երկարաժամկետ խաղաղության հասնելու  և ամբողջությամբ պատերազմին վերջ դնելու համար Հայաստանի զավթողական ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքնրից: Հարցը նման ձևով դնելով, մենք համարում մենք, որ առաջին փուլում Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններից, այդ թվում Լաչինի և Շուշայի շրջաններից: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը պետք է լուծվի երկրորդ փուլում: Օկուպացված տարածքներների ազատվելուց հետո, փախստականները պետք է վերադառնան իրենց հարազատ վայրերը: Եթե մենք կարողանանք հասնել դրան,  այդ թվում Լաչինի ու Շուշայի շրջաններն էլ ներառյալ պայմանով, դրանից հետո բանացությունների երկրորդ փուլում հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և մենք այդ հարցում էլ կարող ենք որոշ քայլեր կատարել:

Մենք այս առաջարկություններն անելով, անկասկած հաշվի ենք առնում նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության ապահովումը: Պարզ է, որ իրենց բնակավայրերը վերադարռնալ կարողացող բոլոր փախստականները պետք է վերադառնան: Ադրբեջանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը պետք է ապահովվի: Լեռնային Ղարաբաղում եղած ժողովրդագրական վիճակը պետք է վերականգնվի: Որովհետև Լեռնային Ղարաբաղում հայերի հետ համատեղ ադրբեջանցիներ էլ են ապրել: Նրանք էլ պետք է վերադառնան իրենց հարազատ վայրերը: Անկասկած վեց տարի ընթացող պատերազմի հետևանքով փոխադարձ անվստահություն, թշնամանքի մթնոլորտ  է ստեղծվել: Դրա համար էլ այս հարցերը պետք է լուծվեն փուլ առա փուլ:

Այս բոլորի արյունքում պետք է ապահովվի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը: Ադրբեջանի Հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան հանրապետություն, պետք է լինի իր տարածքների, իր սահմանների տերը: Մենք հուսով ենք, որ այս հարցերի լուծման գործում ՄԱԿ-ը, Անվտանգության Խորհուրդը, հատկապես դուք պարոն Գլխավոր քարտուղար, սրանից հետո էլ կարողեք եք մի շարք գործեր կատարել: Քանի որ այս հարցի լուծումը կապված է ԵԱՀԿ-ի հետ և նրա կազմում այս հարցերի լուծման համար Մինսկի հատուկ խումբ է ստեղծվել, ապա մենք առավելություն ենք տալիս՝ այս հարցի ԵԱՀԿ-ի շրջանակներում Մինսկի խմբի միջնորդությամբ լուծմանը:

Բարձր գնահատելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը և հաշվի առնելով մեր տարածաշրջանում նրա ունեցած հնարավորությունները, մենք կողմնակից ենք նաև՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հետ Ռուսաստանի համագործակցությանը: Համարում ենք, որ այդ համագործակցությունը կուղղվի մեր տարածաշրջանում առկա հարցերի արդյունավետ լուծմանը:

Անկասկած, ողջ աշխարհում ընթացող գործընթացների համար ամենամեծ բարձունքը, ամենահեղինակավոր  կազմակերպությունը Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է: 49 տարուց ի վեր գործող  ՄԱԿ-ը աշխարհի բոլոր վայրերում, մի շարք տարածաշրջաններում շատ արդյունավետ գործունեություն է ծավալում: Ես ուզում եմ հույս հայտնել, որ մինչև  ՄԱԿ-ի  50-ամյակը Միացյալ Ազգերի Կազմակերպությունը օգտագործելով  բոլոր հարավորությունները, ի վիճակի է լուծել նաև մեր տարածաշրջանի խնդիրները:

Պարոն Գլխավոր քարտուղար, մենք, ողջ ադրբեջանական ժողովուրդը ձեզ ճանաչում է որպես խոշոր դիվանագետի, համաշխարհային մակարդակով մեծ ծառայություններ մատուցած անձի: Հայտնի են աշխարհում խաղաղության, ապահովության վերականգնան համար ձեր կատարած աշատանքները և ադրբեջանական ժողովուրդն էլ բարձր է գնահատւմ դա: Ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք օգտվելով ձեր անձնական հեղինակությունից ու հնարավորություններից , կօգնեք Ադրբեջանին՝ դուրս գալ այս ծանր վիճակից: Մենք այս ցանկություններով այս մտքերով էինք սպասում ձեզ և ես ձեզ հետ բանակցություններն էլ եմ սկսում այս ցանկություններով:

 

«Ազերբայջան» պարբերական, 1 նոյեմբերի 1994 թ.

 

 

Tweet
1905.az

Oxşar yazılar

1. Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը 2. 28 տարի առանց Շուշայի շրջանի Գուշչուլար և Մալբեյլի գյուղերի… 3. 26 տարի առանց Զանգելանի… 4. 27 տարի առանց Խոջավենդի… 5. Հիքմեթ Հաջիև. Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում 6. Խոջավենդի օկուպացիայից անցել է 25 տարի
avciya
avciya.az Association for civil society development in Azerbaijan

Հարցազրույց

Մուսա Գասըմլի. «1918 թ. Բաքվում ադրբեջանցի բնակչության մեկ քառորդը սպանվել է»

Նազիմ Մուստաֆա. «Եվ 1918 թ. ցեղասպանության և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերը հարձակվում էին նույն ուղղություններից»

Գյունթեքին Նաջաֆլի. «Եթե Ռուսաստանը կարողանար ոչնչացնել Օսմայան կայսրությունը, ապա պատմության մեջ երբեք չէր լինի հայկական պետություն»

Իլյաս Բաբաև. «Կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանում Ղարաբաղում հայեր չեն ապրել»

Սոլմազ Ռուստամովա Թոհիդի. «Դեռ չի եկել Ադրբեջանի Դեմոկրատական Հանարապետության խորհրդային օկուպացման հետ առնչվող 1918 թ. կոտորածների հետ կապված քաղաքական որոշում կայացնելու ժամանակը»

Ֆարհադ Մամեդով. «Ադրբեջանը հակամարտության հետ կապված միջազգային իրավունքի ակտիվացման կողմնակից է»

300 բառ

Ֆուադ Բաբաև

Հայալեզու ադրբեջաներեն գրքի մասին

սյունակ

Հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ չեն

azərbaycan xalq cümhuriyyəti - 100

Gündüz müəllim xatirələrdə

Historical states@HY

Ադրբեջանի Ժողովրդական հանրապետություն

1918 թ. փետրվարի 23-ին ստեղծվեց  Հարավային Կովկասում բարձրագույն պետական օրգան հանդիսացող Անդրկովկասյան Սեյմը: Սակայն Սեյմի կազմում եղող ադրբեջանական, վրացական և հայկական  ֆրակցիաների միջև ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ հարաբերություններում հայացքների լուրջ տարբերություն է նկատվում: 1918 թ.

Ժառանգություն

Աղդամի հացի թանգարանը

Ղարաբաղի թանգարանները

Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում և հակամարտության գոտում գործել են  մեր նյութական  մշակութային ժառանգության կրողը հանդիսացող 31 թանգարաններ:

Ինֆոգրաֆիա

ԱՇԽԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

infoqrafika_erm

Բուկինիստ Մենդել

Բուկինիստ Մենդել

IMG-20140603-WA0002

2009 թ. Մոսկվայի «Վոլշեբնի ֆանար» հրատարակչությունում 3000 տպաքանակով տպագրվել  է 1993 թվականից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապտության» արտաքին գործերի նախարարի խորհրդական  եղող Արսեն Մելիք-Շահնազարովի  հեղինակությամբ՝ «Լեռնային Ղարաբաղ. փաստեր կեղծիքի հանդեպ» (Нагорный Карабах: факты против лжи) գիրքը:

Wallpaper

Մելիք Աժդարի դամբարանը, Լաչինի շրջան

Studio Analitik qrupu Diskussiya klubu Kitabı Səyyar qalereya

© 2025 Բոլոր իրավունքները պահպանվում են

1905.az STUDIO
  • Ադրբեջանցիների տեղահանումը
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
  • Հայկական պետություն
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
  • Հարցազրույց
  • Մեր արվեստագետը
  • Մերպատմությունը