Արտակարգ իրավիճակը ինձ ստիպեց ձեզ դիմել հետևյալ հայտարարությամբ:
Այս տարվա ապրիլի 10-ից սկսած, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նոր լայնածավալ հարձակում են իրագործել Ադրբեջանի Հանրապետության Գյորանբոյի և Թերթերի, իսկ ապրիլի 11-ին՝ Աղդերեյի ու Աղդամի շրջանների ուղղությամբ: Այդ օրերին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանխելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թվային գերակշռություն ունեցող ստորաբաժանումների անընդմեջ հարձակումները, արյունալի պաշտպանողական մարտեր են վարել: Հայաստանի տարածքից հակամարտության գոտի է բերվել 3000 հոգանոց անձնակազմ, տասնյակ զրահատեխնիկա և ծանր հրետանի, այդ թվում «Գրադ» ռեակտիվ կայանքներ: Ադրբեջանի վերոհիշյալ շրջանների բնակավայրերը հրետակոծության են ենթարկվում այդ կայանքներից: Այդ գյուղերում կան մեծ ավերածություններ ու քաղաքացիական բնակչության շրջանում շատ մարդկային զոհեր:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքում շարունակելով իր զավթողական պատերազմը, ոտնձգություններ է կատարում Ադրբեջանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, վտանգի տակ է դնում Ադրբեջանի պետականությունը:
Հայաստանը շարունակելով ագրեսիան, խոչընդոտում է խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, մինչդեռ Ադրբեջանը ակտիվ կերպով է մասնակցում այդ գործընթացին: Ամեն անգամ միջնորդական նախաձեռնություններ առաջ քաշելու, կամ դրանց նախաձեռնելու ընթացքում հերթական հարձակումն սկսող ագրեսորը մարտահրավեր է նետում՝ դժբախտաբար առայժմ անօգուտ ջանքեր գործադրող համաշխարհային հանրությանը:
Ես հայերի վերջին հարձակումը գնահատում եմ, որպես Ադրբեջանի նոր տարածքները օկուպացման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության ագրեսիայի նոր փուլ: Չնայած հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ջանքեր չգործադրելու վերաբերյալ բազմիցս հայտարարություններին, ԱՊՀ-ի անդամ հանդիսացող ինքնիշխան պետության տարածքներ կատարած վերջին հարձակմամբ՝ նա ցուցադրում է իր մտադրությունը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի ու նրա ղեկավարության վրա և խոչընդոտել խաղաղ գործընթացին:
Ուզում եմ ձեր ուշադրությունը հատուկ հրավիրել այն բանին, որ Հայաստանի զինված ուժերի նոր հարձակումը սկսվել է այս տարվա ապրիլի 11-ին՝ Պրահայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ժողովի բացումից մեկ օր առաջ: Այդ ժողովում մասնակցել են նաև Ադրբեջանի ու Հայաստանին ներկայացուցիչները:
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի ընդարձկվելը տեղի է ունենում՝ Ռուսաստանի միջնորդական նախաձեռնության շրջանակներում լարված բանակցություններ ընթանալու և Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների ներկայիս հանդիպման ժամանակ:
Պետք է նշել, որ 1993 թ. դեկտեմբերին ԱՊՀ պետությունների ղեկավարների Աշգաբադում անցկացվող ժողովից հետո, ես հանդիպեցի Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ դրական փոփոխություններ չէին կատարվել Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ: Հայաստանի զինված ուժերը շարունակում էին 20 տոկոսից ավելի Ադրբեջանի տարածքների օկուպացիան և էթնիկական մաքրազտումը: Մարդիկ սպանվում էին, վրանային ավաններում պատսպարված մեկ միլիոնից ավել ադրբեջանցի փախստականները ենթարկվել էին անասելի զրկանքների ու տառապանքների:
Ուզում եմ նշել, որ Ադրբեջանը ակտիվորեն մասնակցել է համաշխարհային հանրության, այդ թվում միջազգային կազմակերպությունների ու խոշոր պետությունների բոլոր միջնորդական ջանքերին: Որպես դրա օրինակ կարելի է նշել՝ Հայաստանի նաւխագահի հետ վարած բանակցություններից բացի, 1994 թ. փետրվարի 18-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպումը, 1994 թ. մարտին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախագահ Յան էլիասոնի Ադրբեջան և Հայաստան կատարած այցը, այս տարվա մարտի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Վ. Ն. Կազիմիրովի Բաքվում և Մոսկվայում վարած բանակցությունները, սույն տարվա մարտին ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի խաղաղապահ խմբի այցը և այլն: Սակայն փոխադարձ ընդունելի զիջումների գնալու համար Ադրբեջանի ցուցադրած բոլոր ջանքերը ընդհարվում են Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ:
Հայաստանի Հանրապետությունը առաջ քաշելով անընդունելի պայմաններ, ամեն կերպ խոչընդոտում է գործնական առաջարկությունների ընդունմանը: Նրա առաջ քաշած պայմանները նպատակ են հետապնդում՝ Ադրբեջանի տարածքում ռազմական գործողությունների հրապարակ ստեղծած Հայաստանի Հանրապետության բռնազավթած տարածքները փոխանակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, այսինքն իրականում մասնատել Ադրբեջանի Հանրապետությունը:
Ադրբեջանի Հանրապետության արդարացի դիրքորոշումը բաղկացած է հետևյալից՝ բոլոր օկուպացված տարածքների ազատումը և երկրի ինքնիշխանության վերականգնումը, փախստականների ու բռնի տեղահանվածների իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելն ու Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված ագրեսիայի հետևանքների վերարցնելը: Ադրբեջանը պատերազմ չի ուզում և բոլոր խաղաղասեր պետությունների կողմից ընդունված փոխադարձ հարաբերությունների սկզբունքների հիման վրա՝ խաղաղության կոչ է անում Հայաստանին: Խաղաղության ու համերաշխության ձգտող Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների անվտանգությունն ու քաղաքացիական իրավունքները, մի պայմանով, որ նրանք ենթարկվեն Ադրբեջանի Սահմանադրությանը:
Ինչպես հայտնի է, Աշգաբադում Ադրբեջանը առաջարկել էր, մշակել ու նախապատրաստել՝ ԱՊՀ անդամ երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչմանն ու դրանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ապահովմանը նվիրված պայմանգրերի բազմակողմ համակարգ: Ես մեկ անգամ ևս խոսում եմ այդ մասին, որովհետև կյանքը հաստատում է. Անկախ պետությունների համագործակցության անդամներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ԱՊՀ-ի մեկ այլ անդամի՝ Ադրբեջանի Հանրապետության հանդեպ կատարած բացահայտ ագրեսիայի խայտառակ փաստի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը իրականում արգելակում է ամեն մի հեռանկար:
Ադրբեջանի Հանրապետության հանդեպ կատարված ագրեսիան և դրա հետևանքները վերացնող կոնկրետ որոշումների ընդունման նպատակով ուզում եմ ձեզ հրավիրել ներկայիս հանդիպմանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ խնդրի քննարկմանը:
Մենք դիմելով պետության ղեկավարներին, մեկ անգամ ևս վճռականորեն կոչ ենք անում.
-Քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի Հանրապետության հանդեպ Հայաստանի Հանրապետության ագրեսիային.
-Հայաստանի Հանրապետությունից պահանջվի, որպեզի դադարեցնի Ադրբեջանի հանդեպ ռազմական գործողությունները, իր զինված ուժերը անհապաղ, առանց պայմանի դուրս բերի ինքնիշխան Ադրբեջանի տարածքներից.
-Հայաստանի Հանրապետությունից պահանջել՝ կրկին ռազմական գործողություններ չսկելու մասին կտրուկ քաղաքական երաշխավորություն.
– Պատժամիջոցներ կիրառել ԱՊՀ-ի մեկ այլ անդամի հանդեպ զինված ագրեսիա կատարած ԱՊՀ անդամ Հայաստանի Հանրապետթյան նկատմամբ.
Այսուհետև էլ դանդաղկոտություն ու անգործություն ցուցաբերելը ավելի մեծ դժբախտություններ կարող է բերել համագործակցության անդամ բոլոր պետություններին:
Հեյդար Ալիև
Ադրբեջանի Հանրապետության նախագահ
Մոսկվա,
15 ապրիլի 1994 թ.