1905.az

  • Հայերի «գալը»
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հայկական պետություն
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների տեղահանումը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Azərbaycanca
  • العربية
  • Հայերեն
  • English
  • Français
  • ქართული
  • Deutsch
  • فارسی
  • Русский
  • Español
  • Türkçe

Լրատվահոսք

  • Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը
  • Ֆիզուլիում կստեղծվեն Օկուպացիայի թանգարան, Հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Դրոշի հրապարակ
  • Իլհամ Ալիև. Հպարտ եմ հայտարարելու, որ Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային
elkhan-suleymanov.az Personal web page
of Elkhan Suleymanov,
MP from Shamakhi
( 2010-2020 )
  • Փաստաթղթեր
  • Քարտեզներ
  • Հրատարակություններ
shahdagpeoples.az

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար  Ալիևի՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարածարջանային հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոյին և նրան ուղեկցող անձանց ընդունելու ժամանակ տեղի ունեցած զրույցից- Նախագահական պալատ, 9-ը  մայիսի 2000 թ.

04.12.2014

Հեյդար Ալիև. Հարգելի պարոն Քավանո.

 

Հարգելի դեսպան.

 

Հարգելի հյուրեր.

Գոհ եմ ձեզ հետ կրկին հանդիպելու համար: Բարի գալուստ Ադրբեջան. Հուսով եմ, որ ձեզ հետ այս հանդիպմանը կարող ենք քննարկել մեզ համար շատ կարևոր հարցեր: 

Ամերիկայի Միացյալ Նահանգների ու  Ադրբեջանի միջև առկա են բազմաբովանդակ հարաբերություններ: Այդ հարաբերություններն ընդգրկում են տնտեսական, քաղաքականան, հասարակական և  այլ ոլորտներ: Սակայն պարոն Քավանո,  ձեզ հետ  համատեղ մենք ունենք մի բնագավառ, որը բոլոր բնագավառներից կարևոր է: Դա վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ու  խաղաղ գործընթացի շարունակմանը: Հուսով եմ, որ այդ կապակցությամբ մենք կարող ենք համակողմանի զրույց անցկացնել ձեզ հետ:

Խնդրեմ.

Քերի Քավանո. Դուք ճիշտ նշեցիք: Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ հարուստ են ու բովանդակալից: Ես շատ գոհ եմ՝ խաղաղ գործընթացի զարգացման հետ կապված իմ այստեղ կատարած հերթական այցի և երկխոսությունը շարունակելու համար:

Մենք այսօր ձեզ հետ խոսում ենք խաղաղության մասին: Իսկ վաղը Միացյալ Նահանգներից ժամանող հերթական պատվիրակությունը ձեզ  հետ  զրույց կանցկացն՝ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Կարծում եմ, որ այսօր հարմար օր է խաղաղության մասին խոսելու համար: Այսօր մենք նշելով Հաղթանակի օրը, մեկ անգամ ևս հիշում ենք, թե ինչպիսի հետևանքներ է ունեցել պատերազմը, ինչ գնով է ձեռք բերվել խաղաղությունը:

Ես գիտեմ, որ  ադրբեջանական ժողովուրդը նույնպես  շատ լավ է գիտակցում պատերազմի հասցրած վնասն ու խաղաղության արժեքը: Մենք հավատում ենք, կան հնարավորություններ՝  առաջիկա ամիսներին խաղաղ գործընթացը շարունակելու համար:  Տարածաշրջան իմ կատարած այցը նույնպես այդ նպատակ է  հետապնդում: Այցի ընթացքում ես եղել եմ Երևանում և Ադրբեջանում: Թույլ տվեք նաև հավելել, որ նախագահ Քլինթոնը և պետքարտուղար տիկին Օլբրայտը նույնպես մոտիկից զբաղվում են այս հարցով:

Մենք նախապատրաստում ենք նախագահ Քլինթոնի հաջորդ շաբաթ Մոսկվա կատաերելիք այցը: Նա ուզում է օգտվել դրանից, որպեսզի այցի ընթացքում մեկ անգամ ևս աչքի անցկացնի մեր հարաբերությունները և Մոսկվայում հասնի  նշածս նպատակներին:

Թույլ տվեք հայտնել, որ մեկ շաբաթ հետո  մենք Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ մեկտեղ հանդիպում ենք անցկացնելու Ժնևում: Հանդիպմանը մտքերի փոխանակություն ենք անցկացնելու՝ խաղաղ գործընթացում առաջընթացի գրանցման համար նոր առաջարկությունների շուրջ:

Համանախագահների հանդիպումից հետո, հաջորդ օրը մենք  հանդիպում ենք անցկացնելու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման հիմնական նպատակն է՝ վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ պահանջարկների որոշման ու գնահատման կազմակերպելը: Ժնևում անցկացվելիք հանդիպմանը մասնակցելու են 12-ից ավել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղ մենք խոսելու ենք՝  օկուպացիայից ազատվող հողերում փախստականների տեղավորմանն աջակցող պլանների մասին: Այդ հանդիպմանը նաև մտքերի լայն փոխանակություն կանցկացվի՝ ազատվող տարածքներում երկաթուղիների, էլեկտրակայանների, գյուղերի, քաղաքների վերականգնման վերաբերյալ: Նրանք հասկանում են, որ դա շատ մեծ պարտականություն է:

Լավ ենք գիտակցում նաև այն, որ վերջնական խաղաղությունը դեռ  ձեռք  չի  բերվել: Սակայն կարծում եմ, որ  դեռ չի եկել խաղաղության հասնելու նպաստավոր ժամանակը: Եթե  խաղաղություն ձեռք  բերվի, ապա անմիջապես պետք է ապահովվի մարդկանց վերադարձը  իրենց տները:

Եկել է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում մարդկանց կյանք նորմալացնելու, այս գործն ապահովելու ժամանակը: Մենք այս ամիսների ընթացքում նույնպես պետք է լրջորեն զբաղվնք այդ հարցերով:

Հեյդար Ալիև. Իրոք, այսօր շատ հիշարժան օր է: 55 տարի առաջ մեծ դաշնությունը՝ Խորհրդային Միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, բնականաբար Եվրոպայի հայրենասիրական ուժերի հետ համատեղ, վերջին հաղթանակն են տարել գերմանական ֆաշիզմի դեմ: Ես այսօր վետերանների հետ հանդիպմանը և Ադրբեջանի զոհված քաղաքացիների հիշատակը  հարգելու արարողությանն ունեցած ելույթում   մեկ անգամ ևս հիշեցրի հաղթանակի  մեծ նշանակությունը և  պատերազմի՝ ոչ միայն  XX-րդ դարում, այլև մարդկության ողջ պատմության մեջ սարսափելի լինելը: Ուրախալի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անցել է 55 տարի,  նորից համաշխարհային պատերազմ չի սկսվել: Սակայն առաջին համաշխարհային պատերազմից դեռ 20 տարի չանցած, մեր դարում սկսվել է  Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դա ցույց է տալիս, որ մարդկային հասարակությունը, մարդկությունը հակված է և ձգտում էխաղաղության:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց  «սառը պատերազմը»: Դա էլ տևեց որոշ ժամանակ: Սակայն դրան էլ վերջ տրվեց: Խորհրդային Միությունը փլուզվեց,  կազմալուծվեց Վարշավայի դաշինքը: Մեր երկրները, այդ թվում Ադրբեջանը անկախություն ստացավ: Դրանք բոլորը խաղաղ գործընթացի արդյունքն են: Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Սակայն միևնույն ժամանակ, դեռ  չեն ավարտվել լոկալ պատերազմները: Որքան մեզ ուրախացնում է համաշխարհային պատերազմ չլինելը, միևնույն ժամանակ չափից ավել անհանգստացնում է լոկալ պատերազմների, հակամարտությունների առկայությունը:  Հատկապես Ադրբեջանին, որովհետև մեր երկիրը շատ վնաս է կրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով: Այդ բոլորի համար մենք երևի աշախարհի մյուս երկրներից ավել շատ ենք ուզում խաղաղություն:

Արդեն վեց տարի է, ինչ մենք ապրում ենք հրադադրի ռեժիմի պայմաններում, մայիսի 14-ին լրանալու է վեց տարին: Դա ցույց է տալիս Ադրբեջանի որքան խաղաղ քաղաքականություն վարելն ու  խաղաղությանը կապված լինելը:

Ձեզ հայտնի է, որ  մենք Մինսկի խմբի, նրա համանախագահների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի  մասնակցությամբ վերջին տարիներին խաղաղության հասնելու համար շատ քայլեր ենք կատարվել: Վերջապես անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագաների  միջև մի քանի հանդիպում է անցկացվել: Ես այսօր կարող եմ ասել, որ  այդ հանդիպումները մեզ տարան  խաղաղության: Սակայն այդ խաղաղ գործընթացի դադարեցման մեջ կրկին Ադրբեջանը մեղք չունի: Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված՝ խաղաղ գործընթացը դադարեցվեց: Ես մի քանի անգամ տեղեկացրել եմ ձեզ այդ մասին: Դավոսում մեր հանդիպման ժամանակ, փետրվար ամսին Վաշինգտոնում Բիլ Քլինթոնի, տիկին Օլբրայտի և այլ անձանց հետ հանդիպմանը,  դուք էլ էիք այնտեղ մասնակցում՝ ձեր երկրի մյուս ղեկավարների հետ բոլոր հանդիպումների ժամանակ ես հայտնել եմ Ադրբեջանի դիրքորոշումը: Իսկ դա բաղկացած է նրանից, որ մենք ուզում ենք շարունակել խաղաղ գործընթացը:

Դրա հետ կապված ես շատ գոհ եմ, որ դուք մտադիր եք նոր ազդակ հաղորդել այդ գործընթացին: Ձեր Հայաստան և Ադրբեջան այցերը այդ են ցույց տալիս: Ես ողջունում եմ դա: Ինչպես ձեզ հայտնի է, Ժնևում համանախագահների ներկայացուցիչների հանդիպումը և դրանից հետո համանախագահների համատեղ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հադիպումը բնականաբար ցույց են տալիս դրա վերաբերյալ ձեր լուրջ մտադրությունների առկայությունը: Ես շատ  մեծ հույսեր եմ կապում ձեր պլանների հետ:

Դուք ասացիք, որ նախապատրաստել եք նախագահ Բիլ Քլինթոնի Մոսկվա կատարելիք այցը: Այդ այցի շրջանակներում օրակարգում է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: Ես ցանկանում եմ, որ այդ հարցը օրակարգում լինի առաջին տեղում: Խնդրում եմ, նախագահ Բիլ Քլինթոնին հաղորդեք, որպեսզի նա մեկ անգամ ևս վերհիշի փետրվար ամսին նրա հետ մեր զրույցը: Զրույցի ժամանակ նա մեկ անգամ ևս ասաց, որ ամեն ինչ կանի՝ այդ հարցի խաղաղ ճանապարհով կարգավորման համար: Մենք պատրաստ ենք  լսել՝ այդ կապակցությամբ ձեր գործունեության արդյունքները: Չեմ կասկածում, որ ձեր  ներկայիս  գործունեությունը այնպիսի առաջարկություններ է ի հայտ բերելու, որ դրանք չեն երկարաձգելու հարցը, ընդհակառակը՝ ապահովելու են  դրա կարճ ժամանակամիջոցում կարգավորվելը:

Մենք ձեզ հետ հոկտեմբեր ամսին հանդիպման ժամանակ՝ տեսնելով խաղաղության հնարավոր լինելը՝ դա ձեր առաջարկությունն է, օրակարգում ընդգրկեցինք վերականգնման հարցերը:

Նոյեմբեր ամսին Ստամբուլում նախագահ, պարոն  Բիլ Քլինթոնի  հետ հանդիպելիս, դուք էլ էիք մասնակցում այդ հանդիպմանը, այդ հարցերը կրկին օրակարգում էին: Ես այնտեղ Միսկի խմբի համանախագահներից հանդիսացող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ հանդիպմանը նա շատ լուրջ մտքեր արտահայտեց այն մասին, որ անպայման կզբաղվի ֆինանսական հարցերով, վերականգնման աշխատանքներով,  կմոբիլիզացնի Եվրամիությանը:   Դրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, որ  թվում է, թե մոտ ժամանակներում մենք կարող ենք հասնել խաղաղության: Դրա համար էլ մենք քննարկումներ ենք կատարում վերականգնման հարցերի շուրջ: Նախորդ տարիներին երբեք օրակարգում չեն եղել վերականգնման վերաբերյալ հարցեր: Որովհետև այժմ կարելի է ասել, որ այն ժամանակ դեռ հեռու էր խաղաղության հասնելու իրողությունը: Սակայն այժմ կարծում եմ, որ այն հեռու չէ: Ամեն ինչ կախված է ձեզնից: Այն ինչ կախված է մեզնից, այդ ամենը մենք կկատարենք: Դրա համար ես շատ գոհ եմ ձեր ներկայացրած տեղեկատվությունից:

Քերի Քավանո. Ես կիսում եմ ձեր հույսերն ու հավատը, որ մենք այսօր ավելի շատ ենք մոտեցել խաղաղությանը:  Սակայն դա կախված է եղել ձեր առաջնորդ լինելուց: Շատ է կախված եղել ձեր համբերատարությունից:

Հոկտեմբերից հետո անցած ժամանակահատվածը  շատ դժվար է եղել Հայաստանի համար: Սակայն ես  հավատում եմ և ասում էի,  որ այս շաբաթ իմ՝ Հայաստան, Երևան  կատարած այցը մեկ անգամ ևս հաստատեց, որ այնտեղ իրավիճակը կայունանում է: Ես Երևանում  նույպես զգացի իշխանությունների նվիրվածությունը խաղաղությանը և գործընթացն առաջ տանելու ցանկություն:

Օգտվելով առիթից, ուզում եմ մի քանի խոսք ասել նաև ձեր վետերանների վերաբերյալ: Երբեք չեմ կարող մոռանալ գերմանական բանակի կողմից նկարահանված մի ֆիլմից ստացած տպավորությունները: Այդ ֆիլմը նկարահանվել էր Հիտլերի ծննդյան օրը: Ֆիլմում ցուցադրվում էր այդ օրը Հիլերին ընծայված տորթը: Քարտեզի նմանվող տորթից Հիտլերին հասանելիք բաժինը՝ տորթի  Բաքվի պատկերված մասն էր: Հիտլերի  պատերազմում հաղթանակելու համար,  գերմանական բանակը Բաքուն դիտում էր, որպես «ադամանդ»: Սակայն նա երբեք չկարողացավ գալ ու տեսնել Կասպից ծովը: Նրա այստղ ձգված ճանապարհը  կտրեց ձեր ժողովրդի արիությունն ու խիզախությունը: Կարծում  ենք, որ պատերազմի ավարտման ժամկետի կրճատման պատճառ հանդիսացավ այն, որ նա չկարողացավ տիրել այդ  «ադամանդին»:

Մենք ամերիկացիներս գերմանացիների հետ առաջին անգամ հանդիպեցինք Բելգիայում: Այդ պատերազմում ու կռիվներում հաղթանակեցինք նրա համար, որ սպառվել էր նրանց վառելիքը: Հաղթանակեցինք նրա համար, որ բոլորս միասին էինք: Դուք շոշափեցիք Միացալ Նահանգների, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և մյուս երկրնեի հետ դաշնությանը: Այդ տեսակետից  որոշ առումով  այսօր, Մինսկի խմբում էլ առկա է նույն դաշնությունը: Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրամիությունը, բոլորը ջանքեր են գործադրում նույն նպատակին ծառայելու համար: Աստծո օգնությամբ այժմ վտանգն էլ  առաջվա նման չէ: Սակայն առաջվա նման շատ կարևոր է խաղաղության արժեքը:

Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ ինչպես նախկինում, այս անգամ ևս պետք է հասնենք խաղաղության՝ գիտենալով հանդերձ, որ դա երկար գործընթաց է: Մենք բարձր ենք գնահատում այն, որ դուք գիտակցում եք այդ ամենը, համբերատարությամբ սպասում  եք դրա ձեռքբերմանը: Հասկանում ենք,  թե որքան ծանր է ձեր ժողովրդի համար այդ հարցի ձգձգվելը:

Դուք գիտեք, որ անցած տարվա դեկտեմբերին ես Մինսկի խմբի  գործընկերների հետ  մեկտեղ եղել եմ փախստականների  ճամբարում: Մենք հասկանում ենք նրանց կարիքները: Այնտեղ փախստականների հետ հանդիպումները, նրանց կարիքները սեփական աչքերով տեսնելը, կարծես մեզ համար՝  ավելի ակտիվ գործելուն աջակցող «վառելիքի», «բենզինի» դեր են խաղացել: Այլ կերպ  ասած, այդ ամենը նոր ուժ է  հաղորդել մեզ՝  գործադրել բոլոր  ջանքերը՝  փախստականների ու բռնի տեղահանվածների իրենց տները վերադառնալու համար:

Առանց ձեր ու Հայաստանի օգնության, մենք չենք կարող առաջընթաց գրանցել այս գործընթացում: Այժմ հակամարտող երկրների՝  խաղաղության ձեռք բերման հնարավորությանը հավատարիմ լինելը մեզ  ավելի  է ոգևորում:

Թույլ տվեք շոշափել նախագահ Բիլ Քլինթոնի հետ կապված մեկ հարց ևս: Չեմ ուզում փետրվար ամսին ձեզ հետ հանդիպման ժամանակ պարոն Քլինթոնի ձեզ ասածները կրկին հիշեցնել նրան: Որովհետև ղարաբաղյան հակամարտությունը և  դրա շուրջ ստեղծված իրավիճակը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է:  Նա միշտ ցանկացել է որպեսզի այստեղ՝ Կովկասում ապահովվի հակամարտությունների կարգավորումը:

Սակայն ուզում եմ ասել նաև, որ Ստամբուլում ձեր  և նախագահ Քոչարյանի հետ անցկացրած հանդիպումներից հետո, պարոն Բիլ Քլինթոնը հատուկ եռանդով  է ներգրավվել այդ հարցին: Դուք էլ գիտեք, որ  նա պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ այդ հարցին աջակցելու ուղղությամբ:

Վերջում թույլ տվեք շուշափել նաև իմ այցի հետ առնչվող ևս մեկ այլ հարց: Այսօր, այս տոնական օրը թեև գտնվում ենք ձեր երկրում, սակայն գիտենք, որ վաղը ձեզ համար հատուկ օր է՝ ձեր ծննդյան օրն է: Մենք մտածում էինք  ձեզ համար հատուկ նվեր բերել, սակայն մենք դժվարացանք ձեզ արժանի նվեր ընտրել: Խաղաղության գործընթացին ձեր  ներդրած մեծ ջանքերին համապատասխան մեր նվերը նույնպես պետք է մեծ լիներ, սակայն օդանավը փոքր է: Մտածեցինք, որ նվերը կարող է փոքր լինել, սակայն նրա նշանակությունն ու արժեքը պետք է շատ մեծ լինի: Դրա համար էլ ես ձեզ համար մի փոքր նվեր եմ բերել:

Հեյդար Ալիև. Դա ի՞նչ է:

Քերի Քավանո. Դա Աղդամի մզկիթի փոքրիկ մի հատվածն է, շատ փոքր հատվածը: Սակայն, թեև փոքր է, բայց ձեր վերականգնել ցանկացող հողի մի մասն է: Հուսով ենք, որ կգա մի օր և այն խոշոր մզկիթն ինքն ամբողջությամբ կվերադարձվի: Մենք էլ կմասնակցենք նրա վերականգնմանը և կհասնենք՝ մարդկանց այնտեղ աղոթելու համար հնարավորություն  ստեղծելուն:

Հեյդար Ալիև. Շատ ապրեք. Շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Ես շատ հուզվեցի: Անկեղծ ասած, ես չէի կարող երևակայել այդքան յուրօրինակություն:

Ես գիտեմ, որ դուք Աղդամում եղել եք դեկտեմբեր ամսին: Եվ այնտեղից, այն մզկիթից մի կտոր պոկել ու պահել եք ձեզ մոտ և այն այսօր իմ ծննդյան օրվա նախօրեին նվիրում եք ինձ, դուք իրոք սրտանց խաղաղության հետ կապված մարդ եք և ի սրտե աշխատում եք Ադրբեջանի խաղաղության հասնելու ուղղությամբ: Սա այնքան անսպասելի է, որ իրոք շատ մեծ ազդեցություն գործեց ինձ վրա: Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Ցանկանում եմ, որ ձեր աջակցությամբ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք գնալ Աղդամ, վերականգնել այն մզկիթը, բոլոր օկուպացված տարածքները:

Ես պահելու եմ այս նվերը: Աղդամը օկուպացիայից ազատվելուց հետո, խնդրելու եմ, որ ձեզ հետ մեկտեղ գնանք այնտեղ և այս մասունքը որպես արժեքավոր թանգարանային նմուշ հանձնելու եմ մզկիթին, որպեսզի պահվի այնտեղ: Սա ինձ ավելի է հուսադրում ու ոգեշնչում խաղաղության հասնելու գործում:

Դուք շատ արժեքավոր խոսքեր ասացիք մեր վետերանների ու 1945 թ. տարած  մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ: Հիտլերի ծննդյան օրը նրան հրամցրած տորթը մեզ էլ է հայտնի, այդ մասին դիտել ենք ֆիլմերում: Իրոք այդ տորթի վրա հատուկ պատկերվել էր Բաքուն և նրանք ուզում էին ձեռք բերել Բաքուն ու Ադրբեջանը:

Ես այսօր ելութ ունենալով վետերանների առջև, հիշեցրի նաև այն, որ այն ժամանակ Ադրբեջանը տալիս էր Խոհրդային Միությունում արդյունահանվող նավթի ու նավթամթերքի 70 տոկոսը: Եթե չլիներ Բաքվի, Ադրբեջանի նավթը, շատ դժվար կլիներ հաղթանակ տանելը:

Բելգիան փոքր պետություն է  Այնտեղ դուք հաղթանակ տարաք, որովհետև սպառավել էր  գերմանացիների վառելիքը: Հաշվի առեք, որ եթե Խորհրդային Միության  պես խոշոր տարածքում իրոք սպառվեր բենզինը, գերմանական ֆաշիզմի համար դժվար չէր լինելու  հաղթանակ տանել:  Այո, այն ժամանակ մենք պահպանեցինք Կովկասն ու Ադրբեջանը, պահպանեցինք նավթը, Կասպից ծովը:

Այժմ Ադրբեջանն աշխատում է իր խոշոր նավթայի պաշարները ձեր՝ Միացյալ Նահանգների, և  Արևմտյան երկրների հետ համատեղ արդյունահանել հանուն խաղաղության, հանուն ժողովրդավարության, հանուն Ադրբեջանի անկախության:

Այժմ մեր հիմնական նպատակը խաղաղություն ձեռք բերելն է: Ապացուցման կարիք չկա, որ խաղաղության հասնլուց հետո, այստեղ ամեն ինչ հիմնովին փոխվի: Դրա համար էլ ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեր այս այցի կապակցությամբ, խաղաղ գործընթացի զարգացման համար մեզ տրամադրած տեղեկատվության համար և  պատրաստ ենք այս գործում համագործակցել ձեզ հետ  ու հասնել մեր նպատակներին: Շատ շնորհակալություն:

Tweet
1905.az

Oxşar yazılar

1. Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը 2. 28 տարի առանց Շուշայի շրջանի Գուշչուլար և Մալբեյլի գյուղերի… 3. 26 տարի առանց Զանգելանի… 4. 27 տարի առանց Խոջավենդի… 5. Հիքմեթ Հաջիև. Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում 6. Խոջավենդի օկուպացիայից անցել է 25 տարի
avciya
avciya.az Association for civil society development in Azerbaijan

Հարցազրույց

Մուսա Գասըմլի. «1918 թ. Բաքվում ադրբեջանցի բնակչության մեկ քառորդը սպանվել է»

Նազիմ Մուստաֆա. «Եվ 1918 թ. ցեղասպանության և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերը հարձակվում էին նույն ուղղություններից»

Գյունթեքին Նաջաֆլի. «Եթե Ռուսաստանը կարողանար ոչնչացնել Օսմայան կայսրությունը, ապա պատմության մեջ երբեք չէր լինի հայկական պետություն»

Իլյաս Բաբաև. «Կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանում Ղարաբաղում հայեր չեն ապրել»

Սոլմազ Ռուստամովա Թոհիդի. «Դեռ չի եկել Ադրբեջանի Դեմոկրատական Հանարապետության խորհրդային օկուպացման հետ առնչվող 1918 թ. կոտորածների հետ կապված քաղաքական որոշում կայացնելու ժամանակը»

Ֆարհադ Մամեդով. «Ադրբեջանը հակամարտության հետ կապված միջազգային իրավունքի ակտիվացման կողմնակից է»

300 բառ

Ֆուադ Բաբաև

Հայալեզու ադրբեջաներեն գրքի մասին

սյունակ

Հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ չեն

azərbaycan xalq cümhuriyyəti - 100

Gündüz müəllim xatirələrdə

Historical states@HY

Ադրբեջանի Ժողովրդական հանրապետություն

1918 թ. փետրվարի 23-ին ստեղծվեց  Հարավային Կովկասում բարձրագույն պետական օրգան հանդիսացող Անդրկովկասյան Սեյմը: Սակայն Սեյմի կազմում եղող ադրբեջանական, վրացական և հայկական  ֆրակցիաների միջև ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ հարաբերություններում հայացքների լուրջ տարբերություն է նկատվում: 1918 թ.

Ժառանգություն

Աղդամի հացի թանգարանը

Ղարաբաղի թանգարանները

Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում և հակամարտության գոտում գործել են  մեր նյութական  մշակութային ժառանգության կրողը հանդիսացող 31 թանգարաններ:

Ինֆոգրաֆիա

ԱՇԽԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

infoqrafika_erm

Բուկինիստ Մենդել

Բուկինիստ Մենդել

IMG-20140603-WA0002

2009 թ. Մոսկվայի «Վոլշեբնի ֆանար» հրատարակչությունում 3000 տպաքանակով տպագրվել  է 1993 թվականից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապտության» արտաքին գործերի նախարարի խորհրդական  եղող Արսեն Մելիք-Շահնազարովի  հեղինակությամբ՝ «Լեռնային Ղարաբաղ. փաստեր կեղծիքի հանդեպ» (Нагорный Карабах: факты против лжи) գիրքը:

Wallpaper

Մելիք Աժդարի դամբարանը, Լաչինի շրջան

Studio Analitik qrupu Diskussiya klubu Kitabı Səyyar qalereya

© 2025 Բոլոր իրավունքները պահպանվում են

1905.az STUDIO
  • Ադրբեջանցիների տեղահանումը
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
  • Հայկական պետություն
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
  • Հարցազրույց
  • Մեր արվեստագետը
  • Մերպատմությունը