14 նոյեմբերի 1994 թ.
Հարգելի տիկնայք ու պարոնայք.
Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ.
Հարգարժան հյուրեր.
Ես շատ բարձր եմ գնահատում Ադրեջանում նման խորհրդաժողովի անցկացնելը: Երեք օրվա ընթացքում խորհրդաժողովի մասնակիցների կատարած աշխատանքները, քննարկումները շատ կարևոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության կյանքում: Իմ հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում խորհրդաժողովի մասնակիցներին:
Այս խորհրդաժողովն այժմ շատ է հետաքրքրում համաշխարհային հանրությանը և այն նվիրված է՝ միջազգային հանրության, հատկապես Ադրբեջանի Հանրապետության, մեր ժողովրդի համար շատ կարևոր թեմային՝ փախստականների վերաբերյալ կանոնադրության, մարդու իրավունքնների և միգրացիայի հարցերին: Դրանք այժմ շատ կարևոր խնդիրներ են աշխարհում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների համար և հատուկ նշանակություն ունեն Ադրբեջանի համար: Դրա համար էլ ես շնորհակալություն եմ հայտնում այս խորհրդաժողովի անցկացման հետ կապված նախաձեռնություն ցուցաբերած և խորհրդաժողովի անցկացնելն ապահովող Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, նրա Փախստականների հարցերի գերագույն կոմիսարիատին, Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը, Ադրբեջանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի ներկայացուցչությանը և Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդին:
Մարդկային պատմության ընթացքում փախստականների հարցը մշտապես եղել է որպես կարևոր խնդիր: Սակայն XX-րդ դարի կեսերին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո, միջազգային կազմակերպությունները հատուկ ուշադրություն են դարձրել այդ հարցին: Միացյալ Ազգերի կազմակերպության 1961 թ. փախստակնների վերաբերյալ հատուկ որոշում ընդունելը և 1967 թ. փախստականների կարգավիճակի որոշման վերաբերյալ ընդունված որոշումները այդ հարցին ավելի խոր ու բազմակողմանի վերաբերմունքի արտահայտությունն են:
ՄԱԿ-ի այդ կարևոր ու հայտնի որոշումներից հետո աշխարհում, երկրագնդի վրա փախստականների հետ կապված տարբեր տարածաշրջաներում, տարբեր երկրներում շատ աշխատանքներ են կատարվել, մեծ փորձ է ձեռք բերվել: Այժմ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը շատ բարձր մակարդակով գործունեություն է ծավալում, զբաղվում է այդ հարցերով: Դրանք հասարակության, մարդկանց համար, ամեն մի մարդու համար և մարդու իրավունքների պահպանման համար շատ կարևոր գործընթացներ են, կարևոր միջոցառումներ են: Այսօրվա խորհրդաժողովն էլ այդ միջոցառումների բաղկացուցիչ մասն է:
Համաշխարհային Միության մասը կազմող ադրբեջանական ժողովուրդը, անկախ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի ստեղծվելուց ի վեր կատարած աշխատանքըԵս այսօր մեկ անգամ ևս մեր վերաբերմունք եմ հայտնում դրան: Ուզում ենք հույս հայտնել, որ ՄԱԿ-ը, նրա Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը սրանից հետո ավելի մեծ աշխատանքներ կկատարեն: Որովհետև վերջին տարիների ընացքում աշխարհում փախստականների խնդիրը ավելի է սրվել, աճել է փախստականների թիվը: Աշխարհի մի շարք տարածաշրջաններում փախստականների խնդիրը վերածվել է մեծ դժբախտության, ժողովուրդների, մարդկանց, երկրների ողբերգության: Դրա համար էլ այժմ այն համամարդկային, համաշխարհային խնդիրների մեջ ամենակարևոր խնդիրներից մեկն է:
Ադրբեջանական ժողովուրդը, անկախ Ադրբեջանի Հանրապետությունը իր վերջին տարիների պատմության մեջ ընդհարվել է այդ խնդիրների հետ: Այժմ այդ խնդիրները Ադրբեջանի Հանրապետության կյանքում ստեղծված դժվարությունների, լարվածությունների հիմնական պատճառներից մեկն է: Դրա համար էլ այդ խնդիրները մեզ համար ավելի մոտ են, դրանց նկատմամբ վերաբերմունքը մեզ համար ավելի շատ կարևոր է: Այդ հարցի վերաբերյալ մենք ունենք հատուկ շահագրգռվածություն և այդ խնդրի հետևողական կարգավորումը շատ կարևոր է Ադրբեջանի Հանրապետության այսօրվա ու ապագայի համար:
Հենց դրա համար էլ նման կարևոր խորհրդաժողովի Ադրբեջանում անցկացվելը մեր հանրապետության իրավիճակից բխող անհրաժեշտություն է, միևնույն ժամանակ դա ցույց է տալիս, որ թե ՄԱԿ-ը և թե միջազգային կազմակերպություններն արդեն զգում են՝ մեր երկրում փախստականների խնդրի որքան սուր վիճակի հասնելը: Այնպես որ, խորհրդաժողովի Ադրբեջանում անցկացվելը՝ ՄԱԿ-ի, բոլոր միջազգային կազմակերպությունների Ադրբեջանի Հանրապետության, մեր երկրում գոյություն ունեցող փախստականների խնդրի հանդեպ ցուցաբերած մեծ հոգատարության արտահայտությունն է: Ես մեկ անգամ ես շնորհակալություն եմ հայտնում այդ հոգատարության ու ուշադրության համար: Հուսով եմ, որ այս կարևոր խորհրդաժողովը իր բաերարար ազդեցությունը կունենա՝ Ադրբեջանի Հանրապետությունում փախստականների խնդրի լուծման և ընդհանրապես մեր հանրապետության ընկած այս ծանր վիճակից դուրս գալու համար:
Խորհրդաժողովի մասնակիցները այս օրերին՝ այդ խնդիրների իրավական ու հումանիտար տեսակետների, փախստականների և հարկադիր վերաբնակների կարգավիճակի, այդ մասին օրենսդրական սկզբունքների հետ կապված հարցերը թե հանրապետության և թե միջազգային մակարդակով վերլուծության ենթարկեցին: Որքան ինձ հայտնի է, հատկապես ուշադրություն հրավիրեցիք փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերին, մարդու իրավունքների խնդիրները քննարկեցիք՝ կապված փախստականների խնդրի հետ: Անկասկած, դրանք բոլորը շատ կարևոր են: Մենք դրանք նոր ու մեծ քայլ ենք համարում մեր գալիք աշխատանների համար և կարծում ենք, որ նման կարևոր գիտական, տեսական, միևնույն ժամանակ պրակտիկ վերլուծությունից ու քննարկումներից հետո, ընդհանուր փոփոխություն կլինի այդ ոլորտներում: Որովհետև Ադրբեջանի օրինակով, ՄԱԿ-ը, նրա Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը, միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավապահ մարմինները անհրաժեշտ եզրակացության հանգենլով՝ այդ մասին կարող են որոշակի նոր որոշումներ կայացնել: Մենք շատ կարևոր ենք համարում դրանք: Սակայն մեզ համար ամենակարևոր տեսակետն այն է, որ այս խորհրդաժողովից հետո մեր փախստականների խնդիրների լուծաման հարցում որոշ փոփոխություններ ու արդյունքներ ձեռք կբերվեն:
Վերջին տարիներին, տասնամյակների ընթացքում աշխարհում փախստականների և հարկադիր վերաբնակների թիվը անկասկած աճել է: Դա կատարվել է թե պետությունների միջև տեղի ունեցող հակամարտությունների և թե տարբեր տարածաշրջաններում ազգային ու էթնիկական խնդիրների հետ կապված հակամարտությունների արդյունքում: Միևնույն ժամանակ դա կապված է՝ առանձին ուժերի, առանձին պետությունների, նոր մի պետության, մի ուժի՝ մեկ այլ պետության ազգի իրավունքները ոտնահարելու, նրանց հողերը զավթելու, նրանց հանդեպ ուժ գործադրելու նման գործողությունների հետ:
Ադրբեջանական ժողովուրդը վերջին տարիներին տեսնելով ու զգալով իր ընկած վիճակի բոլոր դժվարություններն ու զրկանքները, խորապես հասկանում է մարդկության համար փախստականների խնդրի որքան ծանր խնդիր լինելը: Մեր ժողովուրդը խորապես հասկանում է աշխարհի ցանկացած մասում փախստականների, հարկադիր վերաբակների վիճակը, նրանց կրած զրկանքները համարում է իր զրկանքը: Աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում փախստականները, հարկադիր վերաբնակները ունեն իրենց առանձնահատկությունները: Դրանց և պատճառները և փախստականների ընկած վիճակները միանման չեն, երբեմն էլ միմյանցից շատ տարբեր են: Սակայն մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքում եղող փախստականների, հարկադիր վերաբնակների վիճակը ամենածանրն է, ամենադժվարը և ամենաանհանդուժելին: Մեր երկրում փախստականների, հարկադիր վերաբնակների ի հայտ գալու պատճառները նույնպես շատ տարբեր են մյուս տարածաշրջաններից և այդ ամենը Ադրբեջանի Հանրապետության, փոքր մի երկրի, պետության համար բավականին ծանր ու դժվար խնդիներ է ստեղծում:
Դուք՝ խորհրդաժողովի մասնակիցները փախստականների, հարկադիր վերաբնակների խնդիրները, մարդու իրավունքների խնդիրները քննարկելու ժամանակ խոսել եք դրանց որոշ առումով խմբավորելու՝ այսինքն փախստականների համար առանձին, հարկադիր վերաբնակների համար առանձի կարգավիճակի մասին, և դա բնական է: Մեր հանրապետությունում կան և փախստականներ և հարկադիր վերաբնակներ և դրանց բոլորի իրավունքները անկասկած խախտվել են, ոտնահարվել են: Իրավունքն ու կարգավիճակը մի կողմ, սակայն բարոյական, քաղաքական տեսակետից մենք դրանց բոլորին ընդունում ենք որպես փախստական: Կարծում ենք, որ մեր հանրապետությունում փախստականի վիճակում ապրող բոլոր մարդկանց պետք է որպես փախստականի վերաբերմունք ցուցաբերել:
Խորհրդաժղովի մասնակիցներին ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատին ավելի լավ է ծանոթ համաշխարհային մակարդակով վիճակագրությունը, սակայն մենք էլ այդ հարցերը վերլուծելիս, որոշ համեմատություններ կատարելով, հիմք ունենք ասել, որ Ադրբեջանի Հանրապետության նման փոքր մի երկրում՝ 7 միլիոն բնակչության 1 միլիոնից ավելը փախստականի վիճակում գտնվելը սարսափելի վիճակ է: Գուցե և հնարավոր չէ աշխարհի որևէ մի տարածաշրջանում հանդիպել նման իրավիճակի:
Հայտնի է, որ մեր հանրապետությունում այսքան փախստականներ լինելու պտճառը, հայ ազգայնամոլ շրջանների Ադրբեջանի Հանրապետության, Ադրբեջանի տարածքների հանդեպ հարձակողական ակնկալումների նպատակով սկսված՝ նախ քաղաքական, իսկ հետո ռազմական գործողությունների արդյունքն է: Դրանք բոլորը սկիզբ են առնում 1988 թվականից: Հայաստանում ապրող ողջ ադրբեջանցիները նույն տարում բռնության արդյունքում, նրանց հանդեպ ցուցաբերված ճնշումների, հետապնդումների, լուրջ դիվերսիաների և այլ ֆիզիկական գործողությունների արդյունքում հարկարաբար վտարվել են այնտեղից: Նրանք ստիպված են եղել մեկնել Ադրբեջան: Դրանից հետո Ահըսկայի թուրքերի մի մասը տարբեր տեղերից տեղափոխվել են Ադրբեջան: Ծանր վիճակում գտնվող՝ Հայաստանից բռնությամբ վտարված փախստականներին ընդունելու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ընդունել է նաև տարբեր տարածաշրջաններից եկած Ահըկայի թուրքերին: Դրանից հետո Ադրբեջանի տարածքում իր քաղաքացիները՝ պատերազմի հետևանքով, Ադրբեջանի հանդեպ սկսված ռազմական ագրեսիայի արդյունքում թողնելով իրենց տուն ու տեղը՝դարձել են փախստականներ:
Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանում մեկ միլիոնից ավել փախստական կա: Դա փախստական դարձած ամեն մի ընտանիքի, ամեն մի քաղաքացու ողբերգությունն է: Դա ադրբեջանական ժողովրդի, Ադրբեջանի Հանրապետության ողբերգությունն է: Անկասկած, համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները պետք է էլ ավելի ուշադիր լինեն Ադրբեջանի ընկած այս դրության, մեր երկրրի այս ողբերգական վիճակի նկատմամբ, ավելի շատ օգնություն ցոցաբերեն: ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի, բոլոր միջազգային կազմակերպությունների՝ փախստականների հետ կապված, Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի հետ կապված, մեր հողերի օկուպացման հետ կապված այստեղ վերջին տարիներին իրականացրած գործունեությունը բարձր եմ գնահատում և ադրբեջանական ժողովրդի, Ադրբեջանի Հանրապետության անունից, իմ անունից շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում այդ կազմակերպություններին:
Սակայն միևնույն ժամանակ հանուն ճշմարտության, բոլոր միջազգային կազմակերպությունների, համաշխարհային հասարակության՝ Ադրբեջանում առկա փախստականների իրավիճակին ավելի մոտիկից վերաբերունք ցուցաբերելու համար ուզում եմ նշել նաև, որ Ադբեջանի ներկայիս իրավիճակը միջազգային հասարակության ոչ բոլոր խավերին է հայտնի: Գուցե և այդ ուղղությամբ մեր տարած աշխատանքների թույլ լինելու, միևնույն ժամանակ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի այս ողբերգական իրավիճակը խորապես չհասկանալու համար է, որ չգիտեն Ադրբեջանի Հանրապետությունում փախստականների հետ կապված իրավիճակի և ընդհանրապես մեր երկրում փախստականների խնդրի այսքան սուր լինելը: Մենք դա տեսնում ենք նաև լրատվամիջոցներից և զգում ենք տարբեր երկրներում հանդիպումների ու բանակցությունների ժամանակ: Կատարված այս աշխատանքների դրական կողմի հետ մեկտեղ, գիտեմ, որ մեր ընդհանուր խնդիրը՝ մեր հանրապետության փախստականների հարցին դեռևս անհրաժեշտ ուշադրություն չտրամադրելն է:
Կարծում եմ, որ այս խորհրդաժողովը՝ առաջին անամ Ադրբեջանում անցկացվող այս հեղինակավոր ու ընդարձակ կազմով խորհրդաժողովը, պետք է Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից, համաշխարհային հանրության՝ մեր երկրի փախստականների իրավիճակի օբյեկտիվ գնահատման տեսանկյունից բեկման կետ կդառնա: Այդ առումով մենք մենք շատ բան ենք ակնկալում այս խորհրդաժողովի գործունեությունից, արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների, այստեղ մասնակցող ներկայացուցիչների՝ խորհրաժողովից հետո գուրծունեությունից, մեծ հույսեր ենք կապում դրա հետ:
Հուսով եմ, որ խորհրդաժողովի շրջանակներում խորությամբ կքննարկվի Ադրբջանի ներկա իրավիճակը: Հայաստանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, այդ առւմով էլ պետք է քննարկվի բնակչության նաև այդ հողերից վտարվելը, փախստականների վերածվելն ու նրանց ծանր վիճակում գտնվելը: Ձեզ հայնի է նաև, որ օկուպացված տարածքները ավերվել ու թալանվել են, հավանաբար դրանք արդեն վերլուծել եք: Խորհրդաժովի մասնակիցնրին հայտնի է նաև այդ առումով Ադրբեջանի Հանրապետությանը հասցված թե նյութական և թե բարոյական վնասը, ինչպես նաև մեր պատմությանը, բարոյականությանն ու մեր անցյալին հասած վնասը: Դրա համար էլ ես անհրաժեշտությու չեմ տեսնում կանգ առնել թվերի, կամ էլ առանձին փաստերի վրա:
1988 թ. հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վտարված 200 հազարից ավել ադրբեջանցիները, 50 հազարից ավել Ահըսկայի թուրքերը, Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ իրենց հայրենի վայրերից վտարված ադրբեջանցիները և վերջապես Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից բռնությամբ տեղահանված ադրբեջանցիները միասին կազմում է մեկ միլիոն փախստականների բանակ: Դրանց այժմ Ադրեջանի տարբեր տարածաշրջաններում ծանր պայմաններում ապրելը ցույց է տալիս՝ մեր երկրի մի կողմից որքան ծանր, ողբերգական վիճակում գտնվելը, մյուս կողմից էլ ադրբեջանական ժողովրդի որքան համբերատար ու տոկուն լինելը, փախստական դարձած, շատ դժվարություններ կրած, ողբերգական կյանքով ապրող այդ մարդկանց որքան դիմացկուն ու հումանիստ լինելը:
Պատերազմական դրության մեջ գտնվող, սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ ապրող և որոշ պատճառներով տնտեսությունը զարգացնելու, կամ տնտեսություն ստեղծելու համար հնարավորություններն ամբողջությամբ սահմանափակված ու հատկապես վերջին ժամանկաներում՝ կարելի է ասել երկաթգծային շրջափակման պայմաներում գտնվող Ադրբեջանը փախստականների նման մեծ բանակը պահելու համար՝ Ադրբեջանի Հանրապետությոն, նրա պետության, կառավարության և նրա մարդկանց համար ինչպիսի ծանր պայմաններ ստեղծելը պատկերացնելը՝ այնքան էլ դժվար չէ:
Սակայն պատմությունը ապացուցել է, որ ադրբեջանական ժողովուրդը համբերատար ժողովուրդ է, ծանր պատերազմները տոկունությամբ հաղթահարելով, այժմ ձեռք է բերել ազատություն ու ազգային անկախություն: Մեր ժողովուրդը կդիմանա նաև այս դժվարություներին ու կհաղթահարի դրանք:
Ես այօր խորհրդաժողովի մասնակիցների առջև իմ հարգանքն ու երախտիքն եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում փախստական դարձած, ծանր պայմաններում, տանջանքներ կրող, վրաններում ապրող, երբեմն էլ նույնիսկ պարենային ապրանքներ գնելու համար հնարավորություն չունեցող, սակայն համբերող, իր ժողովրդին, հանրապետությանը, հողին նվիրվածության զգացումով ապրող բոլոր փախստաակններին: Խորհրդաժողովի մասնակիցների անունից այս հոյակապ դահլիճից ողջունում եմ՝ Ադրբեջանում ապրող բոլոր փախստականներին և ուզում եմ նրանց վստահեցնել, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ փախստականների վիճակը բարելավելու համար: Սև օրվա կյանքը կարճ կլինի: Նրանք կդադարեն փախստական լինել և կվերադառնան իրենց հարազատ վայրերը, կգա նրանց ծանր ու դժվար օրերի վերջը:
Ադրբեջանի Հանրապետությանը բաժին է ընկել մեկ միլիոնից ավել փախստականներին պահելու ողջ ծանրությունը: Դա բնական է, դա մեր պարտքն է և Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, առաջին հերթին Ադրբեջանի պետական մարմինները՝ պետք է հոգատարություն ցուցաբերեն փախստականների նկատմամբ, նրանց խնդիրների հետ զբաղվելը պետք է համարեն իրենց սրբազան պարտքը: Կարծում եմ, որ մենք գիտակցում ենք փախստականների նկատմամբ հոգատարության և ուշադրության հարցերի որքան կարևոր լինելը և սրանից հետո էլ այդ խնդիրների լուծումը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:
Միևնույն ժաման խորհրդաժողովի մասնակիցներին և հատկապես արտասահմանյան երկրներից ժամանած մեր հյուրերին ուզում եմ ասել, որ փախստականների ապրելու համար, նրանց համար որոշակի, նվազագույն պայմաններ ստեղծելու համար մի շարք պետությունների, միջազգային հումանիտար օգնությունը մեզ համար մեծ օգնություն է: Մենք դա բարձր ենք գնահատում: Մենք փախստականների հետ հանդիպելիս՝ նրանք էլ են բարձր գնահատում արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների այդ բարեգործությունն ու հումանիտար օգնությունը: Դրա համար էլ փախստականների անունից, իմ անունից՝ բոլոր երկրներին, այդ երկրների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան երկրների առանձին գործարարներին, ընդհանրապես մեր փաստականներին օգնություն ցուցաբերած, ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերած կազմակերպություններին, խմբերին, մարդկանց, պետություններին, կառավարություններին, երկրներին երախտագիտություն ու շնորհակալություն եմ հայտնում:
Հույս եմ հայտնում, որ խորհրդաժողովի նյութերը, ընդունած որոշումները, նրա աշխատանքը՝ միջազգային հանրությանը, երկրներին, միջազգային կազմակերպություններին էլ ավելի կտեղեկացնեն Ադրբեջանի փախստականների դրության վերաբերյալ և դրա արդյունքում այսուհետև կավելացվի Ադրբեջանի Հանրապետությունում եղող փախստականներին ցուցաբերվող տարբեր տեսակի օգնությունը: Փախստականներն ապրում են այդ հույսով: Ուզում եմ, որպեսզի իրականան նրանց այդ հույսերը, Ադրբեջանի փախստականները քանի դեռ այդ վիճակում են, սրանից հետո էլ կարողանան ավելի շատ օգնություն ստանալ:
Կարծում եմ, որ խորհրդաժողովի աշխատանքները ցուցադրեցին ևս մեկ ճշմարտություն, որ Ադրբեջանի Հանրապետությունում եղող փախստականների թե թվի և թե նրանց ներկա ծանր վիճակի համեմատ՝ Ադրբեջանի Հանրապետությանը արտասահմանյան երկրների կողմից ցուցաբերվող հումանիտար օգնությունը այնքնան էլ բավարար չէ: Ցանականում եմ, որպեսզի դրանք հաշվի առնվեն և կարծում եմ, որ հաշվի կառնվի, Ադրբեջանի փախստականներին սրանից հետո ցուցաբերվող հումանոտար օգնության չափը ու որակը կավելանա: Միևնույն ժամանակ մենք բոլորովին այն մտքին չենք, որ Ադրբեջանը մշտապես կլինի փախստակկների երկիր, մեր երկում միշտ փախստականներ կապրեն: Ես հուսով եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, առաջին հերթին Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերը կազատվեն, հնարավորություններ կստեղծվեն՝ փախստականների իրենց հարազատ վայրերը վերադառնալու համար և նրանք կվերադառննա իրեն տները: Եվ եթե կա արդարություն, եթե միջազգային կազմակերպություններն իրոք կարող են ամեն ինչ արդարացի կատարել, ապա Հայաստանի Հանրապետությունից վտարված փախստականները կվերադառնան իրենց տները: Ահըսկայի թուրքերն արդեն 50 տարի է, ինչ վտարվել են իրենց հայրենի վայրերից: Չնայած անցել է այդքան ժամանակ, մի քանի սերունդ է առաջ եկել, նրանք դեռևս ուզում են վերադառնալ իրենց հողերը: Մենք նույնպես կողմ ենք նրանց այդ ցանկություններին, միևնւյն ժամանակ պատրաստ ենք մինչև այդ ժամանակ նրանց պահել մեր երկրում:
Կասկած չկա, որ գալիք պատմական գործընթացները, աշխարհում գնացող պատմական, հասարակական-քաղաքական փոփոխությունները կկանխեն՝ XX-րդ դարում առանձին երկրների սահմանների խախտվելու, մարդկանց իրենց հարազատ վայրերից վտարվելու, մեծ թվով մարդկանց մի վայրից մյուսը բռնի վերաբնակեցնելու նման դեպքերը: Կյանքը ամեն ինչ կդնի իր տեղը: Ադրբեջանցիները կվերադառնան դարեր ի վեր ապրած իրենց հարազատ վայրերը: Ադրբեջանական ժողովուրդը ապրում է այդ հույսով, կապրի և եթե դա բախտ չվիճակվի մեր սերնդին, ապագա սերունդները կհասնեն դրան:
Սակայն այժմ մեր առջև դրված պարտականությունը՝ Ադրբեջանի 1988 թվականից մինչև հիմա Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված հողերի ազատելն է: Ադրբեջանի Հանրապետության միջազգային իրավական նորմերի հիման վրա ճանաչված, ընդունված սահմանների անձեռնմխելիության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովելն է: Այդ խնդիրների կարգավորումը մեզ համար, Ադրբեջանի Հանրապետույան համար ամենագլխավոր պարտականությունն է և մենք զբաղվում ենք այդ խնդրի լուծմամբ, սրանից հետո էլ ամենայն վճռականությամբ զբաղվելու ենք դրանով:
Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեց տարուց ավել գնացող պատերազմում վեց ամիս է, որ հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Այդ ժամանակամիջոցում մենք մի շարք նախաձեռնություններ ենք կատարել՝ հանրապետությունը պատերազմական վիճակից դուրս բերելու, պատերազմը դադարեցնելու, հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ, մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, բանակցություններ ենք տարել: Բանակցությունների, նախաձեռնությունների գործընթացները շարունակվնում են և այսօր էլ, վաղն էլ, ապագայում էլ կզբաղվենք դրանով: Աշխատում ենք, որպեսզի մեր հանրապետության տարածքային ամբողջականության ապահովման պայմանով կարգավորվի այդ խնդիրը: Դրա համար Հայաստանի զինված ուժերը պետք է առանց պայմանի դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այդ տարածքներից վտարված ու փախստական դարձած Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հարազատ վայրերը: Այդ տարածքներն ասելով, մենք ի նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած շրջանները, այդ թվում Շուշայի ու Լաչինի շրջանները: Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների պահպանումը, անկասկած պետք է ապահովվի: Պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Սակայն դրանք բոլորը պետք է լուծվեն՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության սահմանների անձեռնմխելիության ապահովման և մեր երկրի փախստական դարձած քաղաքացիներից յուրաքանչյուրի իր հարազատ վայրը վերադառնալու պայմանով: Մենք աշխատում ենք լուծել այդ հարցը և դրանք բոլորը՝ փախստականի վիճակում ապրող մեկ միլիոն քաղաքացու կյանքը, ճակատագիրը պետք է լուծվի՝ կապված նրանց այսօրվա ու ապագայի հետ:
Խորհրդաժողովի թեման մարդու իրավունքների հարցն է: Այժմ մարդու իրավունքները՝ աշխարհում ժողովրդավարական սկզբունքների ամեն տեղ վերականգնվելու համար հիմնական սկզբունքներից մեկն է: Ադրբեջանի Հանրապետությունը իր կյաքը կառուցելով ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, մշտապես պետք է աշխատի, որպեսզի պահպանի մարդու իրավունքները: Այսօրվա խորհրդաժողովում երևի հնարավոր կլինի համեմատել՝ եթե մի մարդու զրկեն խոսքի իրավունքից, կամ նա ենթարկվի որոշ սահմանափակման, ապա կխախտվեն նրա իրավունքները, սակայն մեկ միլիոն մարդ, ադրբեջանցի վտարվել է իր տնից ու տեղից, հայրենի վայրից, կորցրել է իր ունեցվածքը, զրկվել է իր նախնիների գերեզմաններից, զրկվել է դարեր ի վեր ապրած վայրերից: Իսկ միթե՞սա մարդու իրավունքների զանգվածային կարգով, սարսափելի կարգով խախտում չէ:
Մենք եղել ենք առանձին երկրներում տարբեր անձանց մարդու իրավունքների խախտման՝ մյուս երկրներում քաղաքական մեծ գործիչների կողմից, կամ թե նրանց խորհրդարաններում կամ էլ թե բարձր միջազգային կազմակերպություններում վատաբանման և այդ իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման ականատեսը: Դա իրապես ժողովրդավարության, մարդո իրավունքների մասին Հելսինկիի եզրափակիչ ակտի պահպանելն է: Նման պայմաններում մեկ միլիոն քաղաքացիների՝ ադրբեջանցիների իրավունքների զանգվածային կարգով խախտվելու մասին ինչու՞ չի տագնապ հայտարարվում, ինչու չի աղմուկ բարձրացվում, ինչու՞ չի դա քննարկվում խոհրդարաններում: Միջազգային կազմակերպությունները ինչու՞ չեն այդ մասին իրենց վճռական կարծիքը հայտնում: Դա հնարավոր չէ հասկանալ:
Օգտվելով առիթից, դիմում եմ ողջ համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, զարգացած երկրների խորհրդարաններին, պետությունների ղեկավարներին, համաշխարհային մակարդակով գործունեություն ծավալող հայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, աշխարհի ողջ մարդկությանը և հայտարարելով մեկ միլիոնից ավել ադրբեջանցիների իրավունքների խախտվելը, նրանց հրավիրում եմ այդ իրավունքների վերկանգնմանը: Կարծում եմ, որ այս խորհրդաժողովը կազմակերպող Միացյալ Ազգերի Կազմակերպության Փաստականների հարցով գերագույն կոմիսարիատը, ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մեր ուղերձը կհասցնեն ողջ աշխարհին, իրենց կազմակերպություններին: Ես այս խորհրդաժողովի հիմնական արդյունքներից մեկն էլ համարում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիների, մեկ միլիոնից ավել ադրբեջանցիների իրավունքների խախտման բացահայտվելն աշխարհում և հրավիրում եմ նրանց իրավունքների վերականգնմանը: Հուսով եմ, որ խորհրդաժողովը իր այս պարտականությունը նույնպես կկատարի:
Խորհրդաժողովի աշխատանքը մոտենում է ավարտին: Այն հաջողությամբ անցկացվելու համար և նրա արդյունքներին մեծ հույսեր կապելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ այս միջոցառման ավարտվելու կապակցությամբ, և մեկ անգամ ևս շնորհակալությություն եմ հայտնում միջազգային կազմակերպություններին, Միացյալ Ազգերի Կազմակերպությանն ու խորհրդաժողովի մյուս բոլոր կազմակերպիչներին: Իմ հարգանքն ու պատին եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող մեկ միլիոնից ավել փախստականներին, շնորհակալություն եմ հայտնում նրանց համբերատարության, դիմացկունության, հայրենասիրության, իրենց հողերին, պետությանը նվիրվածության համար: Վստահեցնում եմ, որ նրանք դուրս կգան այս ծանր վիճակից, անկախ Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է լինեն իրենց ճակատագրի, իրենց իրավունքների տերը: Շատ ապրեք:
«Հեյդար Ալիև. Մեր անկախությունը հավերժ է» (ելույթներ, զեկույցներ, հայտարարություններ, մամլո ասուլիսներ, նամակներ, ուղերձներ, հրամաններ),-Ազերնեշր, Բաքու-1998, 2-րդ հատոր, էջ 502-510