Մայիսի 1-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան եղել են Թերթերի, Բարդայի և Աղդամի շրջաններում, որոնք տեղակայված են Հայաստանի Զինված ուժերի հետ շփման գծի մերձակայքում:
Երկրի ղեկավարը նախ այցելել է Թարթարի շրջանում տեղակայված թիվ Ն զորամաս, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի մասին:
Իլհամ Ալիևը ծանոթացել է զորամասի շտաբին, ճաշարանին և զորանոցին:
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպել է անձնակազմին, պարգևատրել է հայկական բանակի սադրանքը կանխելու ժամանակ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Հետո նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Թերթերի շրջան, շփման գծից 200 մետր հեռավորության վրա գտնվող Գափանլը գյուղ, ինչպես նաև Աղդամի շրջանի Մահրըզլը գյուղ, որն ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից գնդակոծվել էր խոշոր տրամաչափի զենքերից:
Հետո երկրի ղեկավարը և նրա տիկինը այցելել են Բարդայի հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում հայկական կողմի գնդակոծությունից տուժած խաղաղ բնակիչները: նախագահը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: