1905.az

  • Հայերի «գալը»
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հայկական պետություն
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Ադրբեջանցիների տեղահանումը
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
    • Ժամանակագրություն
    • Nota bene
    • Վերլուծություն
    • Լուրեր
  • Azərbaycanca
  • العربية
  • Հայերեն
  • English
  • Français
  • ქართული
  • Deutsch
  • فارسی
  • Русский
  • Español
  • Türkçe

Լրատվահոսք

  • Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը
  • Ֆիզուլիում կստեղծվեն Օկուպացիայի թանգարան, Հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Դրոշի հրապարակ
  • Իլհամ Ալիև. Հպարտ եմ հայտարարելու, որ Հայաստանը պարտության մատնվեց մարտի դաշտում և Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային
elkhan-suleymanov.az Personal web page
of Elkhan Suleymanov,
MP from Shamakhi
( 2010-2020 )
  • Փաստաթղթեր
  • Քարտեզներ
  • Հրատարակություններ
shahdagpeoples.az

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ավարտից հետո մամլու ասուլիսում -3 դեկտեմբերի 1996 թ.

04.12.2014

Տիկնայք ու պարոնայք. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը նոր է ավարտվել: Ադրբեջանական պատվիրակությունը  համաձայն է՝ Լիսաբոնի գագաթնաժողովի բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների հետ: Մենք համարում ենք, որ Եվրոպայում  անվտանգության ու համագործակցության հարցերում ևս մեկ խոշոր քայլ  է կատարվել:

Ես ձեզ հետ հանդիպման եմ եկել հայտնելու՝ Ադրբեջանի, անմիջականորեն  մեր ողջ տարածաշրջանի հետ կապված հարցում Ադրբեջանի դիրքորոշումը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարությունը արդեն ութ տարի է շարունակվում է: Այդ հակամարտությունն սկսվել է՝  Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միացնելու հետևանքով: Հակամարտութան կարգավորման նպատակով   դեռ 1992 թ. ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծվել է Մինսկի խումբը: Ադրբեջանական կողմը մնում է՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշմանը: 1994 թ. մայիսին հրադադրի  վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Մեր կողմից մինչև հիմա պահպանվում է հրադադարի ռեժիմը: Բնականաբար մենք մեծ հույսեր ենք կապել ԵԱՀԿ-ի հետ:

ԵԱՀԿ Լիսաբոնի հանդիպմանը պատրաստվելու  գործընթացում մենք տվեցինք մեր առաջարկությունները, դրանք իրենց արտահայտությունն են գտել Լիսաբոնի գագաթնաժողովի հայտարարության մեջ: Օրինակ՝ մենք ուզում ենք հասնել նրան, որպեսզի ԵԱՀԿ-ի փաստաթղթերում ճշտորե նշվեն՝ կառույցի անդամ բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին  վերաբերող հիմնական սկզբունքները: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի արդյունքում խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա տարածքների 20 տոկոսը օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից, այդ հողերից մեկ միլիոնից ավել ադրբեջանցիներ բռնությամբ վտարվել են: Նրանք  ապրում են մեր հանրապետության տարբեր շրջաններում՝ շատ ծանր պայմաններում, վրանային ավաններում:  Մենք համարում ենք, որ հիմք ընդունելով ԵԱՀԿ-ի հիմնարար  սկզբունքներից մեկը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դա   էլ բնականաբար դժվարացնում է բանակցային գործընթացը:

Նոյեմբերի 19-22-ը  Հելսինկիում անցկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի  վերջին ժողովում կառույցի համանախագահների կողմից ներկայացված նախագծում  նշվում  է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանաձևը: Նմանատիպ նախագիծ դեռ այս տարվա փետրվարին առաջ է քաշվել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, պարոն Ֆլավիո Կոտտիի կողմից:  Այդ նախագիծը բաղկացած է ութ հոդվածից: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին իր ճակատագրի որոշման հիման վրա ինքնավարության և ինքնակառավարման կարգավիճաի տրվելը, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության անվտանգության երաշխավորելը: Թեև այդ նախագիծը ամբողջությամբ չի բավարարում ադրբեջանական կողմին,  Հելսինկիում Մինսկի խմբի հանդիպմանը հայկական կողմը այն չի ընդունել: Այդ նախագիծը որպես 20-րդ հոդված, մտցվել է ԵԱՀԿ  Լիսաբոնյան գագաթնաժողովի հայտարարության նախագծի մեջ: Սակայն հայկական կողմը դեմ գնալով ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներին՝  համաձայնության չի եկել այդ նախագծի հարցում: Դրա համար էլ գագաթնաժողովի պատրաստման ժամանակաընթացքում անցկացված հանդիպանը և դրա անցկացման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը  ստիպված է եղել հրաժարվել՝  Լիսաբոնի գագաթնաժողովի հայտարարության ողջ  տեքստին համաձայնություն տալուց:

Դա մեծ անհանգստություն պատճառեց  ԵԱՀԿ-ի անդամներին, որովհետև նման վիճակում գագաթնաժողովը կավարտվեր՝ չընդունելով որևէ փաստափուղթ:  Դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի սկզբունք կա: Այնպես որ Ադրբեջանի Հանրապետությունն օգտվելով այդ սկզբունքից՝  գագաթնաժողովի  ողջ փաստաթղթերի  ու հայտարարության հարցում  կունսենսուսի չգնաց: Դրա համար էլ երեկ այսօր և նույնիսկ նախանցյալ օրը ԵԱՀԿ-ի անդամ երկրների պետության ղեկավարները, պատվիրակությունների ներկայացուցիչները ինտենսիվ բանակցությոններ սկսեցին Ադրբեջանի պատվիրակության հետ: Նրանք մեզնից խնդրում էին,  որպեսզի գագաթնաժողովի հայտարարության ողջ տեքստի հետ կապված՝ հետ վերցնենք մեր բոլոր առարկությունները: Սակայն մենք  հայտնեցինք մեր դիրքորոշումը: Բոլոր հանդիպումների ու զրույցների ժամանակ մեր զրուցակիցներն ընդգծում էին մեր գործողությունների օրինականությունը: Իսկ մենք մեր կողմից բացատրում էինք, որ մեր գործողություններն ամբողջությամբ համապատասխանում են ԵԱՀԿ-ի սկզբունքներին: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչելը նշանակում  է՝ հրաժարվել ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներից:

Երեկ և  այսօր մեզ հետ տարված ինտենսիվ բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ-ի անդամ երկրները, Մինսկի խմբի, Եվրամիության ներկայացուցիչները ԵԱՀԿ- գործող նախագահը մեր պահանջները բավարարելու համար  մի շարք տարբերակներ էին առաջարկում: Ադրբեջանական պատվիրակությունը մինչև վերջին ժողովը  համաձայնություն չի տվել գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին: Այդ ժողովում առաջարկվել է, որպեսզի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, պարոն Ֆլավիո Կոտտին՝ բոլոր անդամների, գագաթնաժողովի մասնակիցների անունից  հայտարարություն է անելու  և այդ փաստաթղթում հաստատելու է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ  այդ նույն երեք սկզբունքները: Ես ասացի, որ այդ դեպքում պատրաստ կլինենք հետ վերցնել՝ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վեաբերյալ մեր առարկությունը: Այդպես էլ եղավ: Վերջին ժողովում  ԵԱՀԿ-ի գործող նախագահ, պարոն Ֆլավիո Կոտտին հայտարարություն արեց և ասաց, որ   ափսոսում է՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունվելու համար և ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը  հնարավոր է հասնել ՝այդ երեք սկզբունքների հիման վրա, այսինքն՝   Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը անվտանգության երաշխիք տալու սկզբունքների հիման վրա պարոն  Ֆլավիո Կոտտիի հայտարարության մեջ ցույց է տրվել, որ բացառությամբ մեկ պետության՝ այդ սկզբունքներին ու հայտարարությանը՝ աջակցում են   բոլոր մասնակիցներն ու ԵԱՀԿ-ի անդամները: Այլ խոսքով, բացի Հայաստանից՝ գործող նախագահի այս հայտարարությանը համամիտ են եղել ԵԱՀԿ-ի բոլոր անդամները:

Բնականաբար, նման հայտարարությամբ, այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը որոշ  չափով աջակցելու  հետ կապված՝ ես Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի հանդեպ հետ վերցրեցի Ադրբեջանի առարկությունները, համաձայնություն տվեցի նոր փաստաթուղթ  ընդունելու համար:  Մենք  գոհ ենք նրա համար, որ բացառությամբ Հայաստանի՝ Ֆլավիո Կոտտիի այդ հայտարարությունը տրվել է ԵԱՀԿ-ի բոլոր անդամների անունից: Մենք գոհ  ենք նաև նրա համար, որ  հայտարարությանը աջակցելու վերաբերյալ  ելույթը կատարվել է Եվրամիության  անունից:  Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի վարչապետ, պարոն Չեռնոմիրդինը, Մինսկի խմբի համանախագահ, Ֆինլանդիայի նախագահ, պարոն  Ահտիսաարին և  մի շարք այլ պատվիրակությունների անդամները ելույթ ունենալով՝ աջակցեցին այդ հայտարարությանը:

Գագաթնաժողովը ավարտվեց ահա այսպես՝ եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ:

Մենք գոհ ենք նրանից, որ ԵԱՀԿ-ի գագթնաժողովը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար՝ հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման առումով մեկ անգամ ևս  աջակցեց ԵԱՀԿ-ի հիմնարար  սկզնունքներին:

Գիտեմ, որ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագծի վերաբերյալ մեր սկզբունքի հետ կապված՝ մամուլում լուրեր էին տարածվել, իբր Ադրբեջանը արգելակում է եզրափակիչ փաստաթղթի ընդունումը: Դրա համար էլ հարկ համարեցի՝ լուսաբանել մեր նման վարմունքը:  Սա մեր վերջնական դիրքորշումն է: Մենք մեր դիրքորոշումից հետ կանգնեցինք միայն նրա համար, որ գործող նախագահի, գագաթնաժողովի բոլոր մասնակից  անդամների անունից ընդունելի հայտարարություն էր արվել: Գործող նախագահը հայտարարել էր, որ նրա պաշտոնական գրված հայտարարությունը ներգրավվել է ԵԱՀԿ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերի մեջ:

Այսքանը կցանկանայի ասել: Այժմ պատրաստ եմ պատասխանել հարցերին:

Հարց. Պարոն նախագահ, Դուք այսօր առավոտյան հանդիպեցի՞ք  մեծ Բրիտանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մալքոլմ Ռիֆքինդի հետ: Կարող ե՞ք մի քանի խոսք ասել այդ հանդիպման մասին:

Պատասխան. Այո ես այսօր առավոտյան հանդիպեցի մեծ Բրիտանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մալքոլմ Ռիֆքինդի հետ: Կարելի է ասել, որ մեր ողջ հանդիպումը նվիրվեց՝ արդեն  ձեզ պատմած հենց այդ խնդիրներին: Պարոն Ռիֆքինդը աշխատում էր ինձ համոզել, որ հարկավոր է համաձայնություն տալ գագաթնաժողովի եզրաթփակիչ փաստաթղթի ընդունմանը: Իսկ ես պարոն Ռիֆքինդին բացատրեցի մեր դիրքորոշումն ու կարծիքները այդ հարցում: Պետք է ասել, որ մեր հանդիպած մյուս գործընկերների պես, պարոն Ռիֆքինդը նույնպես հաստաեց մեր դիրքորոշման օրինականությունն ու  հիմավորվածությունը:

Հարց. Ռւսաստանի կառավարությունը պատրաստ է՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Պատասխան. Այո, Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, վաչապետ, պարոն Չեռնոմիրդինը այսօր ելույթ ունենալով գագաթնաժողովի վերջին ժողովում՝  լիովին աջակցեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, պարոն Կոտտիի հայտարարությանը և հայտեց, որ նա համարում է, որ հակամարտության շուտափույթ կարգավորման կարելի է հասնել՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հայտարարության մեջ նշված հենց այդ սկզբունքների հիման վրա: Ուրեմն նա հայտնել է, որ նրանք ապագայում ևս կզբաղվեն այդ հարցով:

Հարց. Պարոն  նախագահ, եթե Հայաստանը թույլատրի իր տարածքով ադրբեջանական նավթի համաշխարհային շուկաներ փոխադրմանը, նա կարո՞ղ է միջազգային ասպարեզում ինչ որ բան ձեռք բերել դրանից:

Պատասխան. Գիտեք, այդ հարցը շատ վերացական հարց է: Մենք ադրբեջանական նավթի համաշխարհային շուկաներ փոխադրման վերաբերյալ ունենք պլաններ ու նախագծեր: Սակայն դա բացարձակապես կապված չէ Հայաստանի հետ: Չեմ հասկանում, դուք ինչ ձևով եք ուզում փոխկապակցել դրանք: Ես այստեղ չեմ տեսնում փոխադարձ հարաբերություններ:

Հարց.  Պարոն նախագահ, նախ Ադրբեջանի բոլոր լրագրողների անունից ուզում եմ Ձեզ շնորհավորել՝ Լիսաբոնի գագթնաժողուվում ձեռք բերած դիվանագիտական կարևոր հաղթանակի կապակցությամբ: Որովհետև մենք բոլորս եղանք  այն բանի վկան, որ Հայաստանը հայտնվեց բացարձակ դիվանագիտական  առանձնության ու միայնակության մեջ: Դրա հետ կապված, այսպիսի  մի հարց ունեմ. Լիսաբոնի գագաթնաժողովի որոշումները ի վիճակի ե՞ն արդյոք  և որքանով կազդեն՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման հաջողությանը: Այսինքն սրանից հետո կարելի է՞ Հայաստանի կողմից  ակնկալել որևէ առաջընթաց կամ զիջումներ:

Պատասխան. Համարում եմ, որ բանակցային գործըթացը կշարունակվի: Ես գագաթնաժողովում ելույթի ժամանակ նման հայտարարություն արեցի:  Հայաստանի նախագահն էլ նման հայտարարություն արեց: Իսկ ԵԱՀԿ-ի բոլոր անդամների անունից   ԵԱՀԿ-ի գործող նախագահի արած հայտարարությունը, նրա ասածի պես, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթուղթն է և խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման  առումով բնականաբար շատ լավ հիմք է հանդիսանում  բանակցային գործընթացի աշխուժացման համար:

Հարց. Պարոն նախագահ, երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի գագաթնաժողովում ասաց, որ Ադրբեջաում, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում «կոտորածները» հնարավորություն չեն տալիս ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Դա ճի՞շտ է: Այդ կոտորածների համար ո՞վ է պատասախանատվություն կրում, Ադրբեջանի Հանրապետությունը, թե՞ նախկին Խորհրդային Միությունը:

Պատասխան. Նախագահ Տեր-Պետրոսյանը երեկ գագաթնաժողովում իր ելույթում ասած խոսքերը նոր խոսքեր չեն: Այդ խոսքերը նրանք, այնպես էլ Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ասել են և երեկ էլ մեկ անգամ ևս կրկնեցին: Չանդրադառնալով այն ժամանակ եղած հարցերի ճշտությանը, ուզում եմ ասել, որ նման մեղադրանքներն անհիմն են,    հեռու են ճշմարտությունից: Մենք կարող ենք դրանից էլ ավել փաստեր ու վկայություններ բերել՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, Խոջալիում հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ իրականացված ցեղասպանության ու կոտորածների վերաբերյալ: Այժմ այս հարցի կարգավորման վերաբերյալ կարևոր չէ, ում կամ որ երկրի, որ պետության՝ այդ կոտորածների համար պատասւխանատվություն կրելը: Համարում եմ, որ մենք պետք է նայենք առաջ և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար այսօր Լիսաբոնի գագթնաժողովում հայտարարված սկզբունքների հիման վրա պետք է բանակցություններ վարենք և հասնենք խաղաղության:

Հարց. Գագաթնաժողովից առաջ Ադրբեջանը և Հայաստանը անմիջականորեն բանակցություններ են վարել և պարոն Տեր-Պետրոսյանի նախկին տարիների հանդիպումների ժամանակ ասած խոսքերից հասկացանք, որ այս բանակցությունները դադարեցվել են ադրբեջանական կողմի մեղքով: Ադրբեջանական կողմը ինչու՞ է դադարեցրել անմիջական բանակցությունները:

Պատասխան. Նախագահ Տեր-Պետրոսյանը ճիշտ չի ասում: Դա առաջին անգամը չէ, որ նրանք ստույգ լրատվություններ չեն տալիս հասարակությանը: Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են երկկողմ, այսինքն երկու նախագահների ներկայացուցիչների վարած անմիջական բանակցությունները և վերջին անգամ դա իրականացվել է նոյեմբերի 7-ին Փարիզում: Մենք այդ բանակցւթյունները  չենք դադարեցրել, սրանից հետո էլ ենք շարունակելու: Երեկ երեկոյան մենք  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը եկանք այն կարծիքի, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Բնակցությունները վարող՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Վաֆա Գուլուզադեին  և Հայաստանի նախագահի ներկայացուցիչ  Լիբարիդյանին երեկ երեկոյան այնտեղ անմիջականորեն ցուցումներ են տրվել:

Այլևս հարց չկա՞: Շատ ապրեք:

Tweet
1905.az

Oxşar yazılar

1. Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Հակառակորդը խուճապահար լքում է դիրքերը 2. 28 տարի առանց Շուշայի շրջանի Գուշչուլար և Մալբեյլի գյուղերի… 3. 26 տարի առանց Զանգելանի… 4. 27 տարի առանց Խոջավենդի… 5. Հիքմեթ Հաջիև. Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում 6. Խոջավենդի օկուպացիայից անցել է 25 տարի
avciya
avciya.az Association for civil society development in Azerbaijan

Հարցազրույց

Մուսա Գասըմլի. «1918 թ. Բաքվում ադրբեջանցի բնակչության մեկ քառորդը սպանվել է»

Նազիմ Մուստաֆա. «Եվ 1918 թ. ցեղասպանության և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերը հարձակվում էին նույն ուղղություններից»

Գյունթեքին Նաջաֆլի. «Եթե Ռուսաստանը կարողանար ոչնչացնել Օսմայան կայսրությունը, ապա պատմության մեջ երբեք չէր լինի հայկական պետություն»

Իլյաս Բաբաև. «Կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանում Ղարաբաղում հայեր չեն ապրել»

Սոլմազ Ռուստամովա Թոհիդի. «Դեռ չի եկել Ադրբեջանի Դեմոկրատական Հանարապետության խորհրդային օկուպացման հետ առնչվող 1918 թ. կոտորածների հետ կապված քաղաքական որոշում կայացնելու ժամանակը»

Ֆարհադ Մամեդով. «Ադրբեջանը հակամարտության հետ կապված միջազգային իրավունքի ակտիվացման կողմնակից է»

300 բառ

Ֆուադ Բաբաև

Հայալեզու ադրբեջաներեն գրքի մասին

սյունակ

Հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ չեն

azərbaycan xalq cümhuriyyəti - 100

Gündüz müəllim xatirələrdə

Historical states@HY

Ադրբեջանի Ժողովրդական հանրապետություն

1918 թ. փետրվարի 23-ին ստեղծվեց  Հարավային Կովկասում բարձրագույն պետական օրգան հանդիսացող Անդրկովկասյան Սեյմը: Սակայն Սեյմի կազմում եղող ադրբեջանական, վրացական և հայկական  ֆրակցիաների միջև ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ հարաբերություններում հայացքների լուրջ տարբերություն է նկատվում: 1918 թ.

Ժառանգություն

Աղդամի հացի թանգարանը

Ղարաբաղի թանգարանները

Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում և հակամարտության գոտում գործել են  մեր նյութական  մշակութային ժառանգության կրողը հանդիսացող 31 թանգարաններ:

Ինֆոգրաֆիա

ԱՇԽԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

infoqrafika_erm

Բուկինիստ Մենդել

Բուկինիստ Մենդել

IMG-20140603-WA0002

2009 թ. Մոսկվայի «Վոլշեբնի ֆանար» հրատարակչությունում 3000 տպաքանակով տպագրվել  է 1993 թվականից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապտության» արտաքին գործերի նախարարի խորհրդական  եղող Արսեն Մելիք-Շահնազարովի  հեղինակությամբ՝ «Լեռնային Ղարաբաղ. փաստեր կեղծիքի հանդեպ» (Нагорный Карабах: факты против лжи) գիրքը:

Wallpaper

Մելիք Աժդարի դամբարանը, Լաչինի շրջան

Studio Analitik qrupu Diskussiya klubu Kitabı Səyyar qalereya

© 2025 Բոլոր իրավունքները պահպանվում են

1905.az STUDIO
  • Ադրբեջանցիների տեղահանումը
  • Ադրբեջանցիների ցեղասպանությունը
  • Հայկական պետություն
  • Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակվումէ է
  • Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան
  • Հարցազրույց
  • Մեր արվեստագետը
  • Մերպատմությունը