Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար անձնակազմը եղել են՝ ճակատամերձ գոտում տեղակայված զորամասերում, հայտնել են պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունում, տեղեկացնում է Armenia.Az-ը,
Պաշտպանության նախարարը առաջապահ դիրքերում հանդիպել է՝ ազատված տարածքներում տեղակայված խրամատներում մարտական հերթապահություն կատարող անձնակազմի հետ, ծանոթացել է պաշտպանության հուսալիությանը, զինծառայողների հոգեբանական ու մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին:
Շփման գծում տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարին զեկույց է տրվել՝ օպերատիվ իրավիճակի և պաշտպանական գծում կատարված աշխատանքների մասին:
Խրամատներում մարտական հերթապահություն կատարող զինծառայողները հայտարարել են, որ հավատարմորեն ծառայում են հայրենիքին, ժողովրդին և միշտ պատրաստ են՝ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կանգնել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ազատել օկուպացված տարածքները: