Ադրբեջանի Պնախարարությունը հերքել է հայկական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը:
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Պնախարարության մամլո ծառայությունում, Հայաստանի էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ իբր Ադրբեջանի Զինված Ուժերը փորձել են սադրանք իրագործել շփման գծում և պարտություն կրելով նահանջել են, ոչ մի հիմք չունի, պարզապես հերյուրանք է:
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մեր Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով և միշտ պատրաստ են կանխել հակառակորդի ցանկացած սադրանք:
Armenia.Az