Եվրոպայի քաղաքական կենտրոնում՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ադրբեջանցիների համաեվրոպական ցույց:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, ցույցը նվիրված էր Խոջալուի ցեղասպանության 27-րդ տարելիցին: Այն կազմակերպվել էր տարբեր եվրոպական երկրներում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների կողմից:
Ցույցին մասնակցում էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Լեհաստանում և այլ եվրոպական երկրներում բնակվող ադրբեջանցիներ, ինչպես նաև ադրբեջանցիների հետ բարեկամ ժողովուրդների սփյուռքի ներկայացուցիչներ:
Ցույցը անցկացվել է հետևյալ կարգախոսերով՝ «Ադրբեջանը խաղաղություն է ուզում», «Մենք ուզում ենք վերադառնալ Ղարաբաղ», «Արդարություն Խոջալուին», «Ազատություն Դիլգամին և Շահբազին»:
Ցուցարարները Եվրախորհրդարանից և այլ միջազգային կազմակերպություններից պահանջել են իրավական և քաղաքական գնահատական տալ Խոջալուի ցեղասպանությանը, Հայաստանի վրա ճնշում գործադրել օկուպացված տարածքների վերադարձման, իրենց հարազատ հողերից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման համար: