Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին փորձել է ինքնասպանություն գործել, հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Ինչպես հայտնվել է ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի կարգադրություն է ստորագրել՝ երեք տարի ազատազրկման դատապարտված Ա. Լապշինին ներում շնորհելու մասին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Ա. Լապշինը նախօրեին փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն բանտի հսկիչները ժամանակին կարողացել են կանխել նրա այդ փորձը: Բլոգերին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել և այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ԱզերԹաջ պետական գործակալությանը ասել է Ա. Հասանովը: