«Հայաստանի զավթողական քաղաքականությունը միշտ շարունակվել է։
Ուղղակի պատմության տարբեր պահերին, նրանք, խորամանկելով, որոշ չափով զիջելով, փորձել են թաքցնել իրենց նպատակները և խաբել միջազգային հանրությանը»։
Ինչպես փոխանցում է Armenia.Az-ը, այդ մասին հայտարարել է՝ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական, ՆԱ-ի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը։
Ա. Հասանովը ասել է, որ 90-ական թվականներից սկսած, մինչ այսօր Հայաստանը շարունակում է սադրանքներ իրագործել. «Նրանք դա անում են՝ մասնավորապես միջազգային մակարդակով բանակցությունների ինտենսիֆակացման և ստատուս-քվոյի փոփոխման համար միջազգային հանրության ջանքերի ավելացման ժամանակ։ Այդ երկիրը փորձում է ուժեղացնել շփման գծում դիմակայությունը, հետապնդում է՝ միջազգային ասպարեզում իր հակաադրբեջանական դիրքորոշումը ամրապնդելու և Հայաստանի կառավարության նկատմամբ սեփական բնակչության դժգոհությունը քողարկելու նպատակին։ Հետևաբար, մենք այսօր շփման գծում իրադարձությունները և հայկական իշխանությունների նախկին բոլոր սադրանքները գնահատում ենք, որպես ապակառուցողական քաղաքականություն»։