Հայաստանի Զինված ուժերը մեկ օրում հրադադարը խախտել են շուրջ 130 անգամ:
Վերջին 1 օրում Հայաստանի Զինված ուժերը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում հրադադարը խախտել են 128 անգամ՝ կիրառելով 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, նռնականետեր և խոշոր տրամաչափի գնդացիրներ, տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Armenia.Az-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են ինչպես Հայաստանի տարածքից, այնպես էլ Հայաստանի Զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից:
Հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը՝ Ադրբեջանի Զինված ուժերը 128 կրակային հարված են հասցրել հակառակորդի դիրքերին:
Armenia.Az