Ղարաբաղի թանգարանները
Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում և հակամարտության գոտում գործել են մեր նյութական մշակութային ժառանգության կրողը հանդիսացող 31 թանգարաններ:
Ներկայումս 103 հազարանոց ցուցանմուշային ֆոնդը մնացել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Մեր նպատակն է՝ Ղարաբաղում գտնվող մեր նյութական մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունները երիտասարդ սերնդին հասցնելու հետ մեկտեղ, միջազգային հանրությանը հասցնել մեր կուրուստների մասին իրողությունները: Այս գաղափարը իր արտացոլումն է գտել՝ Խոսքի ազատության պաշտպանության հիմնադրամի (ԽԱՊՀ) և Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր ՈԿԿ-ներին պետական աջակցության խորհրդի ֆինանսական աջակցության շնորհիվ իրականացվող նախագծում:
«Իրսը» Ղարաբաղի թանգարանների հետ կապված խորագրի տակ՝ տեղեկատվությունները պարբերաբար ներկայացնելու է ընթերցողներին:
Աղդամի հացի թանգարանը
Աշխարհում երկրորդը հանդիսացող Աղդամի հացի թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում է 1982 թ. շրջանային կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը վարած Սադիգ Մուրթուզաևին: Նույն թվականին ջրաղացում սկսված հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են հաջորդ տարի և 1983 թ. նոյեմբերի 25-ին թանգարանն ընդունել է առաջին այցելուներին:
Հացի թանգարանի տեղակայված ալրաղացը կառուցվել է XIX-րդ դարի վերջերին, շրջանում հայտնի անձնավորություններից հանդիսացող Մուհամմեդ Գարաևի կողմից: Որպես տեղական նշանակության մշակութային հուշարձան, թանգարանը պահպանվում էր պետության կողմից: Համալիրում ներառված էր նաև քարվանսարան: Խորհրդային տարիներին «Ալրաղացի բակ» կոչվող տարածքում գտնվող քարվանսարան հարմարեցվել է բնակության համար և տրամադրվել է բնակիչների օգտագործմանը:
Ալրաղացը 1987 թ. վերականգնվել ու բերվել է աշխատունակ վիճակի:
Թանգարանում տարվող կազմակերպչական աշխատանքները իրականացնում էր Մշակույթի նախարարության գրական կազմակերպչական գրասենյակի աշխատակից Էդուարդ Կրուպկինի ղեկավարած խումբը: Իսկ պատվիրակությունը գլխավորում էր թանգարանների վարչության պետ Սարիյա Իսմաիլովան:
Թանգարանը բաղկացած էր երեք հիմնական բաժիններից
Մուտքը անմիջապես բացվում էր դեպի ամառային դահլիճ: Մի մասը փակված վիճակում եղող դահլիճի կենտրոնում կար փոքրիկ շատրվան: Այնտեղից հնարավոր էր անցնել «Սմբուլ» սրճարան, խոհանոց և երկու փոքրիկ ճաշասենյակներ: Դահլիճից անցնելով, շրջվելով դեպի աջ, կարելի էր մտնել ցուցադրության դահլիճ: Թանգարանը ուներ նաև երկրորդ մուտք, որի կողքին էր գտնվում թանգարանի տնօրենի սենյակը: Ցուցադրական դահլիճը բարձր լինելու պատճառով, նրա որոշ մասը վերածվել էր երկու հարկի: Մուտքի ձախ կողմում՝ ձեղնահարկի մասում տեղակայված էր 20 քմ մակերեսով վարչական սենյակը և ճեմասրահը, որի վերին մասում մուտք էր բացվում դեպի թանգարանի ձեղնահարկ: Այնտեղ պահվում էին թանգարանի լրացուցիչ ցուցանմուշները:
Առաջին ցուցադրասրահի մակերեսը 50 քմ, երկրորդինը՝ 30 քմ է: Առաջին սրահում տեղավորված էր օրական 10 տոննա ցորեն աղալու կարողությամբ մեխանիկական ալրաղաց: Այնտեղ ցուցադրվում էր նաև անցած դարի 30-ական թթ. օգտագործվող, հացահատիկի մաքրման «Տրիյեր» սարքը: Երկրորդ ցուցադրասրահը նույնպես հարուստ էր հետաքրքիր ցուցանմուշներով: Այնտեղ ցուցադրվում էին աշխատանքի գործիքներ՝ արոր, կամ, ատամնավոր մանգաղ, մանգաղ, II-րդ դարին վերաբերող ալրաղաց (երկանք), «չարչար» կոչվող հացահատիկի թակիչ: Ալրաղացի աջ կողմի փայտե աստիճաններով բարձրանում էին երկրոդ հարկը: Այնտեղ ցուցադրվում էին ալյուրից պատրաստված մթերքներ, այդ թվում Գյանջայում, Նախչըվանում, Ղարաբաղում, Վրաստանում, Հայաստանում, Դաղստանում, Սամարկանդում թխված հացատեսակներ: Դրանից բացի, ներքևի սրահում ցուցադրվում էին հնագույն կարասներ և խոհանոցային իրեր: Հաջորդ սրահը նվիրված էր միայն հացահատիկային և հողագործության ոլորտին: Այնտեղ ցուցադրվում էին հացահատիկի տարբեր տեսակներ, ցորենից պատրաստված ցուցանմուշներ, պատերազմի տարիներին երեխաներին տրվող քարտեր, ինչպես նաև ցորենի հատիկներից պատրաստված Ադրբեջանի քարտեզը:
Թանգարանի հաստիքային ցուցակում կար նաև ջրաղացպանի հաստիք, որի նպատակն էր՝ այնտեղ ժամանող հյուրերին արտադրանք ներկայացնելու համար ալրաղացը գործուն վիճակում պահելը:
Թանգարանային ամենահին ցուցանմուշներից հատկապես ուշադրության արժանի էին մ.թ.ա. VII-րդ դարին պատկանող քարացած ցորենի հատիկները: Թեև այդ գտածոն թանգարանին էր ներկայացրել ակադեմիկոս Իմմամ Մուստաֆաևը, սակայն այն հայտնաբեվել է Աղդամի Էֆեթլի գյուղի Չայաղան կոչվող բարձունքում՝ Ադրբեջանի գիտությունների Ազգային ակադեիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Իդեալ Նարիմանովի կողմից կատարված պեղումների ժամանակ: Հետագայում թանգարանի մշակույթի բաժնի ղեկավար Չիմնազ Ալիևայի ջանքերի շնորհիվ փրկվել են միայն ցորենի այդ քարացած հատիկները, որոնք պահ են տրվել Ադրբեջանի գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության թանգարանին…
Հայաստանի Զիված Ուժերի հարձակումների արդյունքում թանգարանը երկու անգամ ենթարկվել է ռմբակոծության: Առաջին արկն ընկել է երրորդ ցուցասրահը և պայթել է: Իսկ երկրորդ արկը թանգարանի տարածքն է ընկել 1992 թ. օգոստոսի 12-ին, 16:40-ին: Ղարաբաղի գծով միջշրջանային դատախազության գլխավոր քննիչի պաշտոնում աշխատած Զահիդ Վելիևը թիվ 64525 քրգործի նյութերում նշում էր, որ 1992 թ. օգոստոսի 12-ին Աղդամ քաղաքը ուժեղ հրթիռային ու հրետանային կրակի է ենթարկվել Ասկերանի շրջանի Խանաբադ և Նախչըվանիկ գյուղերի ուղղությունից, արդյունքում հրթիռներից մեկը ընկել է Հացի թանգարանը: Եվ այդ արկը միագամից վերջ է տվել թանգարանի գոյությանը: Թեև ջանքեր են գործադրվել հրդեհը հանգցնելու համար, սակայն դա հնարավոր չի եղել: Արդյունքում թանգարանում գտնվող շուրջ 1500 ցուցանմուշները դարձել են հրդեհի զոհը…
Թանգարանի առաջին տնօրեն Ալլահվերդի Ասադովը մահացել է: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնում աշխատել են Օֆելյա Զեյնալովան (1984-1987), Նիյազի Գուլիևը (1987-1988) և 1988 թ. հետո ընկած տարիներին ՝ Հաֆիզ Ալիևը:
Հեղինակ.
Վուգար Թոֆիգլի
Խոսքի Ազատության Պաշտպանության Հիմնադրամի տնօրեն