Աղդամի շրջանում Հայաստանի արտադրության հակահետևակային ական է հայտնաբերվել:
Ինչպես Аrmenia.Az-ին հայտնել են Տարածքների ականազերծման ազգային գործակալությունում, սեպտեմբերի 4-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Աղդամի շրջանի Աֆեթլի գյուղի տարածքում ական է հայտնաբերվել:
Դեպքի վայր է ժամանել գործակալության հատուկ օպերատիվ խումբը:
Մասնագետները զննել են Գարգար գետի մոտակայքի արոտավայրը, որի շրջանակներում հայտնաբերվել է Հայաստանի արտադրության 1 հակահետևակային ական: Հաշվի առնելով ականի տեղափոխման անհնարինությունը, սեպտեմբերի 5-ին՝ ականը տեղում պայթեցնելու որոշում է կայացվել:
Լրացուցիչ զննվել է 8000 քառ. մ տարածք, այլ վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել: