…Հայ շովինիստները հենվելով իրենց իմպերիալիստական դաշնակիցների ու սև հարյուրակայինների գեներալ Դենիկինի վրա, հույս են դնում Սև ծովից մինչև Միջերկրական ծովը ձգվող տարածքում 7 վիլայեթներն ընդգրկող «Մեծ Հայաստանի» ստեղծման արդեն հանցագործ գաղափարի վերածված երևակայության վրա: Նրանց չի անհանգստացնում նաև այն, որ այդ տարածքում հայեր չկան, այնտեղ ապրում են միայն մահմեդականներ: «Մեծ Հայաստանը» կարող է հենվել ոչ թե բնակչության մեծամասնության կամքի վրա, այլ իմպերիալիստական զենքի միջոցով պարտադրվելու է նրան՝ «Հայաստանը» «հանցագործ տարրերից», մահմեդականներից մաքրելու ճանապարհով, արյամբ ու երկաթով տարածվելու է փլատակների կույտերի ու «այլազգիների» անմեղ դիակների վրա: Բռնության նման դժողքի ու մղձավանջի ծրագրի ստեղծվելը հաջողությամբ աջակցվում է դաշնակցային իմպերիալիզմի կողմից, որը հույս ունի ի դեմս հայերի՝ գտնել իր լավագույն, առավել ընդունակ ու նվիրված գործակալների, որոնց միջոցով նա ուզում է թալանել Թուրքիային, նրան վերածելով գաղութի, դաշնակիցների ֆինանսական կապիտալի օգտագործման վայրի:
ՌԿԿ(բ) Կովկասի մարզային կոմիտեի անդամ Ա. Միկոյանի ի՝ Վ. Լենինին հղած «Կովկայան հարցի վերաբերյալ» զեկույցի թեզիսներից-1919 թ. դեկտեմբերի սկիզբը: