Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հայ դիվերսիոն խմբի անդամի մարմինը:
Ադրբեջանում մահացած հայ դիվերսիոն խմբի անդամի մարմինը փոխանցել է Հայաստանին:
Ինչպես հայտնել են Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովում, Ադրբեջանը հարգանք ցուցաբերելով միջազգային հումանիտար նորմերի նկատմամբ, հակառակ կողմին է վերադարձրել՝2014 թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում կալանավորված և օգոստոսի 8-ին հանկարծամահ եղած, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամ Պետրոսյան Կարեն Արտուշևիչի (ծնվ. 1989 թ.) մարմինը: Նրա մարմնի հանձնումը կայացել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին, Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում, հայտնում է Armenia.Az-ը:
Առանց միջադեպերի անցած հանձնումը իրագործվել է Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության միջոցով, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: