Չնայած կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ապրիլի 26-ի գիշերը Հայաստանի Զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերից և «Գրադ» կայանքներից սկսել են ինտենսիվ կրակի ենթարկել ադրբեջանական դիրքերն ու բնակավայրերը:
Գնդակոծության արդյունքում զոհվել է Աղդամի շրջանի 1 բնակիչ, ևս 8-ը վիրավորվել է: Նրանցից 4-ի վիճակը ծանր է: Բացի այդ, միայն վերջին 3 օրերի ընթացքում վնասվել է շուրջ 100 բնակելի տուն, ավերվել են 10-յակ շենքեր: Լուրջ վնաս է հասցվել բնակչության գույքին և տնտեսությանը:
Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, տեղեկացնում է Armenia.Az-ը:
«Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն և այլ կազմակերպություններ պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ ուղղված Հայաստանի գործողություններին վերջ դնելու համար:
Ադրբեջանը մտադիր չէ հանդուրժել Հայաստանի իշխանությունների և Զինված ուժերի հերթական սադրանքը: Եթե միջազգային հանրությունը շարունակի լռել, ապա Ադրբեջանը քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար ստիպված է լինելու դիմել կտրուկ քայլերի:
Դրանից հետո ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի և նրանց վրա, ովքեր չեն արձագանքում Երևանի սադրանքներին»: