Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 31-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում ներառվել են 66 նոր քաղաքներ:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, ցուցակում ներառվել է նաև Ադրբեջանի մայրաքաղաքը՝ Դիզայն կատեգորիայում:
Նշենք, որ նոր անդամների հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում ներառված է 246 քաղաք: Ցանցը համախմբում է քաղաքների, որոնց զարգացման հիմքում դրված է ստեղծարարությունը՝ լինի դա երաժշտություն, դեկորատիվ-կիրառական, ժողովրդական արվեստ, դիզայն, կինոարտադրություն, գրականություն, կամ էլ գաստրոնոմիա: