2009 թ. Մոսկվայի «Վոլշեբնի ֆանար» հրատարակչությունում 3000 տպաքանակով տպագրվել է 1993 թվականից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապտության» արտաքին գործերի նախարարի խորհրդական եղող Արսեն Մելիք-Շահնազարովի հեղինակությամբ՝ «Լեռնային Ղարաբաղ. փաստեր կեղծիքի հանդեպ» (Нагорный Карабах: факты против лжи) գիրքը:
Գրքի հիմնական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում հայ անջատողականությանը, այդ անջատողականության պատճառ դարձած պատերազմների արդյունքում հարյուր հազարավոր մարդկանց կոտրված ճակատագրի, տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու և Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման արդարացնելն է: Դրան հասնելու համար, հեղինակը իր գիրքը ստեղծել է՝ «հայերը եղել են Ղարաբաղի բնիկ բնակիչները և տերը, «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի հողը և հետագայում բոլշևիկների կողմից ընդգրվել է Ադրբեջանի Խորհրային Հանրապետության կազմում», «Հայերը Լեռնային Ղարաբաղում խտրականության են ենթարկվել», «Հակամարտությունը առաջացել է ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում», «Ղարաբաղի հայերը իրենցից թվով 30 անգամ ավել, տարածքով 20 անգամ մեծ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ Ռուսաստանի և մյուս պետությունների կողմից ռազմական աջակցություն ստացող Ադբեջանի պետության տարածքի զգալի մասը զավթել են միայն իրենց ուժերի հաշվին», «Ղարաբաղի հայերը ենթարկվել են Ադրբեջանի ոստիկանության և Խորհրդային բանակի ծանր հարվածներին» և այլ նմանատիպ կանխադրույթների հիման վրա:
Մելիք-Շահնազարովը աշխատել է այս հավակնությունների և փաստերի միջև եղած ռեալ դատարկությունը լցնել փաստերի աղավաղման, որոշ պահերը չափից ավելի ուռճացնելու և որոշ դեպքերի վրայից էլ լուռ անցնելու միջոցով: Որպես դրա տրամաբանական արդյունքներից մեկը, պատմական իրողությունները «յուրահատուկ» մեկնաբանվել են հեղինակի կողմից: Այսպես, Շահնազարովը ցարական Ռուսաստանի կողմից հայերի Իրանից և Թուրքիայից Իրավանի, Նաչըվանի և մասամբ Ղարաբաղի խանություններ զանգվածաբար վերաբնակեցվելը բնութագրելով, որպես ժամանակին իրենց հարազատ հողերից աքսորված հայերի իրենց հարազատ վայրեր վերադառնալը, աշխատել է թաքցնել տարածաշրջանում ժողովրդագրական կազմի նպակադրված ձևով փոփոխությունը: Դրա համար նա կանգ չի առել հայերի թվաքանակի վրա, նշել է միայն Իրանից 40000 հայերի վերաբնակեցնելը: Իսկ Թուրքիայից վերաբնակեցված և պաշտոնական վիճակագրության մեջ ցույց տրվող 84000 հայերին ընդհանրապես մոռացության է մատնել: Նա չի հասկացել, թե ինչ է թաքնված ցարական Ռուսաստանի ոսկե փողերով ու ընդարձակ հողերով հայերին խրախուսելով, «իրենց հայրենական հողերում տեղավորելու» հետ կապված «հումանիստ» քայլերի ետևում: Իսկ մինչև վերաբնակցնելը, տարածաշրջանում հայերի փոքր թվաքանակը հեղինակը աշխատել է բացատրել՝ պատերազմների, կորուստների, սովի ու համաճարակների հետևանքով զանգվածաբար ոչնչացվելու հետ:
Շահնազարովը աշխատել է ղարաբաղյան հակամարտությունը կապել ոչ թե տեղի հայերի անջատողական հակվածությունների, այլ խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների դաժանությունների հետ: Իսկ ադրբեջանցիների Հայաստանից իրենց հարազատ վայրերից վտարվելը աշխատել է հիմնավորել անհիմն մեկնաբաություններով, ըստ որի Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության մի խումբ ակտիստները Հայաստանի Կապանի շրջանում ապրող մի քանի հարյուր ադրբեջանցիների ստիպել են թողնել իրենց աշխատատեղերն ու բնակավայրերը և մեկնել Ադրբեջան, և դա իբր օգտագործել են իրենց քաղաքական նպատակների համար: Ընդհանուր առմամբ գրքում ոչ մի խոսք չի ասվում Հայաստանից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների և նրանց ապրած ողբերգությունների մասին:
Շահնազարովի տարբերակում ադրբեջանցիները ներկայացվում են, որպես առաջինը ռազմական գործողություններ սկսող կողմ: Հեղինակը աշխատում է ստեղծել այնպիսի մի տեսարան, ըստ որի հակամարության առաջին տարիներին Ադրբեջանը մագսանենգ ճանապարհով Թուրքիայից Նախչըվան զենք է ներկրել, ռազմական միավորումները լիովին սպառազինվել են և միևնույն ժամանակ իր տարածքում տեղակայված Խորհրդային զորամասերի օգնությամբ արյունալի հանցագործություններ են կատարել տեղի անպաշտպան հայ բնակչության հանդեպ և «ինքնապաշտպանության ջոկատները» ստիպված են եղել բնակչության կյանքը փրկելու համար հարձակվել և գրավել ադրբեջանցիներ ապրող շրջանները:
Իր «յուրահատկությամբ» աչքի է ընկնում նաև հեղինակի նոյեմբերի 20-ի Գարաքենդի ողբերգությանը, Հունվարի 20-ի կոտորածներին և Խոջալուի ողբերգությանը տված բացատրությունը: Շահնազարովը, 1991 թ. նոյեմբերի 20-ին հայեր բնակվող Գարաքենդ գյուղի երկնքում Ադրբեջանից, Ռուսաստանից և Ղազախստանից եղող բարձրաստիճան պաշտոնյաներ կրող քաղաքացիական ուղղաթիռը ում կողմից խփվելու և դրա պատճառները լուսաբանելու փոխարեն, ավելի շատ ուռճացնելով՝ ինչ որ անհայտ ուժերի ավելի վաղ դեպքի վայրը գալով, այնտեղից տաբելային զենքերը և հեռուստախցիկները վերցնելը, աշխատում է խուսափել հինական թեմայից: Հայ հեղինակը Հունվարի 20-ի կոտորածների զոհերին ներկայացնելով, որպես Բաքվի «հայկական կողոպուտների» մասնակիցներ ու պատահական կրակից զոհվածներ, արդարացնում է կոտորածները: Շահնազարովը Խոջալու ողբերգության հարցում ավելի առաջ անցնելով, առաջ է քաշում՝ հակառակորդի կողմից կրակ բացելու համար, հայկական միավորումների կիսախավարում անզեն ադրբեջանցիներին զինվորականներից չտարբերելու համար պատասխան կրակով Խոջալուի բնակչությանը կոտորելը, նրանց մարմինները անճանաչելի դարձնելը ադրբեջանցիների կողմից իրականացնելու անհիմն վարկածը:
Էթիբար Գուլուսոյ
1905.az: