Հինգշաբթի հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկման ժամանակ՝ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստ է գրանցվել, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Դիտարկումն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ շփման գծի Ադրբեջանի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մոտակայքում:
Դիտարկումից առաջ, գյուղի բնակիչները հանդիպել են դիտարկմանը մասնակցող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի ( Ռուսաստան), Պիեր Անդրեի (Ֆրանսիան) և ամերիկյան համանախագահության ներկայացուցիչ Դևիդ Սալվոի հետ:
Կարճ զրույցի ընթացքում Բալա Ջաֆարլիի բնակիչները իրենց անհանգստությունն են հայտնել համանախագահներին՝ երկար տարիներ շարունակվող ղարաբաղյան հակամարտության, խնդրի լուծման նպատակով ձեռնարկվող անարդյունք փորձերի, Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը, այդ թվում ոչ ռազմական օյեկտները կանոնավոր կերպով կրակի ենթարկելու կապակցությամբ:
Armenia.az