Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աշաղի Վեյսելլի գյուղի մոտակայքում հայ-ադբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Այդ մասին հինգշաբթի հայտնում է հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը: Հակառակ կողմում դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ժիրի Աբերլեն:
Armenia.Az