ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հոկտեմբերի 16-ին նախատեսվում է դիտարկում անցկացնել՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մոտակայքում, ասվում է պնախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Փիթեր Սվեդբերգը:
Հակառակ կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:
Դիտարկման ընթացքում ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ինչպես նաև Ուորլիքի օգնական Դավիդ Սալվոն, Պոպովի օգնական Ելենա Կրավչենկոն պլանավորվում են՝ Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում հատել շփման գիծը և անցնել հակառակ կողմը:
Armenia.Az