ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացված են հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
Միջնորդները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները: «Բռնությունը ծնում է նոր բռնություն: Այս վաղեմի հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և հումանիստ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»:
Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի Զինված ուժերի՝ օկուպացված ադրբեջանական տարածքներից տեղակայված ստորաբաժանումներն ականանետներից և նռնականետներից գնդակոծել են Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները: Գնդակոծության արդյունքում զոհվել են Ալխանլը գյուղի բնակիչներ՝ 1967 թ. ծնված Գուլիևա Սահիբա Իդրիս գըզըն և 2015 թվականին ծնված Գուլիևա Զահրա Էլնուր գըզըն: Գյուղի մեկ այլ բնակչուհի՝ 1965 թ. ծնված Գուլիևա Սարվինազ Իլթիֆագ գըզըն բեկորային վիրավորում է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: