Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարել են, որ չեն ընդունի փետրվարի 20-ին այսպես կոչված ռեժիմում նշանակված նոր «սահմանադրական նախագծի շուրջ հանրաքվեի» արդյունքները։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են, որ ոչ մի երկիր, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչում ԼՂ-ն որպես անկախ և ինքնիշխան պետություն։ «Համապատասխանաբար՝ համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի «հանրաքվեի» արդյունքները որպես ԼՂ իրավակական կարգավիճակի վրա ազդող»,-ասվում է ԵԱՀԿ մամլո հաղորդագրությունում։
Համանախագահները նաև ընդգծել են, որ «հանրաքվեի» արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշի ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղան կարգավորման շուրջ ընթացիկ բանակցությունների ելքը։
Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այց կատարել մարտին։