Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
Ձեզ, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին եմ հղում աշխարհի ամենաբարի մաղթանքները՝ Ադրբեջանի ազգային տոնի կապակցությամբ: Բարձր մակարդակով բազմաթիվ հանդիպումները, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտի 14-ին Ձեր այցը Ֆրանսիա, ցուցադրեցին Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև կապերի որակը և դինամիկությունը:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների ճանապարհով արդարացի և կայուն կարգավորման հետ կապված իր պարտավորություններին: Խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքի հավաստիքը», – ասված է ուղերձում: