Ադրբեջանի Զինված ուժերը հայկական տանկ են ոչնչացրել, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Տանկը ոչնչացվել է ադրբեջանական դիրքերի վրա Հայաստանի բանակի ստորաբաժանումների հարձակման կանխման ընթացքում:
«Հայաստանի Զինված ուժերը տանկեր են հանել կրակային դիրքեր և գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը՝ լրացուցիչ ուժերի օգնությամբ փորձելով հարձակման անցնել:
Հակառակորդի տանկերի առաջխաղացումը կանխվել է, ոչնչացվել է 1 հայկական տանկ՝ իր անձնակազմով:
Դրանից հետո հայերը նահանջել են», ասված է ՊՆ նախարարության հաղորդագրության մեջ:
Հայաստանի Զինված ուժերը կրկին խախտել են կրակի դադարեցման մասին համաձայնագիրը:
Սուգովուշանի (Մատաղիս) ռազմակայանի շուրջ տեղակայված Հայաստանի ԶՈւ հրետանային սարքերի վրա հասցված կրակային հարվածից հետո հակառակորդը լռեցվել է:
«Ադրբեջանական կողմը կորուստներ չունի: Ադրբեջանի Զինված ուժերը լիովին վերահսկում են օպերատիվ իրավիճակը և հակառակորդի գործողությունները»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ: