XIX-րդ դարում մետրոպոլիտի կողմից՝ այստեղ ապրելու համար Թուրքիայից և Իրանից հազարավոր ընտանիքներ վերաբնակեցնելուց հետո, Իրավանը դարձավ ավելի հայկական քաղաք: Այդուհանդերձ դեռ 1870-ական թ թ. այնտեղ ապրում էր ընդամենը 12 հազ. մարդ, այսինքն այն ավել ի փոքր էր, քան Շուշան և հայ գաղթականները գերադասում էին աշխատանք գտնել Բաքվում (Lourie, Yerevan’s Phenomenon, p. 177-178):
Միայն հերթական, ավելի ինտենսիվ ներգաղթից հետո Իրավանը դարձավ այսպիսի քաղաք…
1918-1920 թթ. Իրավանը դարձավ որոշ ժամանակ իր անկախությունը պահպանող և Անատոլիայից գաղթած հարյուր հազարավոր հայերի միակ ապատանը հանդիսացող Հայաստանի պետության մայրաքաղաքը: 1920 թ. այն դարձավ խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1932 թ. Իրավան այցելած հրեա գրող Արթուր Կեստլերին քաղաքի թաղամասերը հիշեցրել են Պաղեստինի հրեական բնակավայրերը. «…բնակչության զգալի մասը բաղկացած էր Թուրքիայից, Եվրոպայից ու Ամերիկայից գաղթածներից ու վերաբնակիչներից: Հաճախ էր պատահում, որ ես անցորդներին կոտրված ռուսերենով ինչ որ բան էի հարցնում, նրանք պատասխանում էին գեղեցիկ գերմաներեն կամ ֆրանսերեն լեզվով…» (Koestler. The InvisibleWriting, р. 109):
…իր պետականությունից զրկված ազգը սփռված էր ողջ աշխարհով: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ստեղծվել էր նրա համար, որպեսզի հայերի համար դառնար նոր հայրենիք:
Թոմաս դե Վաալ