Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի երկու քաղաքացիական անձանց սպանության կապակցությամբ:
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար: Նա նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, որը հերթական անգամ իրականացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից:
Խաղաղ բնակչության դեմ ուղղված այս արյունոտ հանցագործությունը հայերի գազանության հերթական դրսևորում է:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային նավթային կոնգրեսի հետ կապված հարցեր, որը առաջիկա օրերին կանցկացվի Թուրքիայում: