Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Թուրքիայի բարեկամ ժողովրդին՝ Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը նախատեսող համաժողովրդական քվեարկության՝ հանրաքվեի հաջող ավարտման կապակցությամբ:
Հանրաքվեի արդյունքները հանդիսանում են ժողովրդի՝ Ձեր հանդեպ ունեցած հավատի ու վստահության, եղբայրական Թուրքիայի հետագա զարգացմանն ու հզորության աճին և Ձեր ծառայություններին ուղղված՝ Ձեր կողմից անցկացվող քաղաքականության գնահատականի վկայությունը: Ոչ մի կասկած չկա, որ այդ հանրաքվեն կդառնա Ձեր եղբայրական երկրի պատմության մեջ նոր փուլի սկիզբը, էլ ավելի կուժեղացնի ուժեղ ու կայուն Թուրքիայի դերն ու դիրքորոշումը միջազգային ասպարեզում:
Բավարարվածությամբ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զարգացման մեծ ճանապարհ են հաղթահարել: Երկկողմ ու բազմակողմ հարթակներում մեր հաջող համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր ջանքերով իրագործվող խոշորածավալ նախագծերը ծառայում են ՝ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով բացարձակապես կապի բնույթ կրող, մեր երկրների միջև ստեղծված բարեկամության, եղբայրության ռազմավարական գործընկերության հարաբերությունները, այսուհետ ևս կընդայնվեն ու կամրապնդվեն՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության ու մեր երկրների շահերի:
Հարգելի պարոն նախագահ, Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, նոր հաջողություններ, իսկ Թուրքիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական առաջընթաց ու բարգավաճում»,- ասվում է շնորհավորանքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը նաև զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահին ու ժողովրդին շնորհավորել է՝ Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ, նշելով, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է այդ փոփոխությունների օգտին, հանրաքվեի արդյունքները գնահատել է, որպես ժողովրդի կողմից նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի քաղաքականության հանդեպ մեծ աջակցություն:
Ռեջեբ Թայիբ Էրդողանը երախտագիտություն է հայտնել ցուցաբերած ուշադրութան ու շնորհավորանքի համար:
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել , որ մեր երկրների միջև եղբայրական ու բարեկամական հարաբերությունները ապագայում ևս հաջողությամբ կզարգանան բոլոր ոլորտներում: